Վերին Շորժայի ղեկավար․ Ադրբեջանցիները փորձել են առաջխաղացում ունենալ/ սակայն հետ են շպրտվել
Ադրբեջանցիները նախօրեին՝ դեկտեմբերի 17-ին, փորձել են առաջխաղացում ունենալ Վերին Շորժայից դեպի Շատջրեք հատվածի ուղղությամբ՝ նախկինում խոցված տեխնիկան տարհանելու նպատակով։ Այս մասին News.am-ի հետ զրույցում պատմեց Վերին Շորժա համայնքի ղեկավար Արտյոմ Երանոսյանը։
«Ցանկացել էին այլ տրակտորով ճանապարհ բացել, առաջխաղացում ունենալ, սակայն մեր տղերքը դրանց հետ են շպրտել։ Նրանք փորձ էին անում առաջին տրակտորը վերադարձնելու, մեծ տեխնիկայով էին եկել, սակայն երկրորդ տրակտորն էլ են թողել ու փախել են»,- նշեց Երանոսյանը։
Երանոսյանի խոսքով՝ առաջին տրակատորն այրված է, իսկ մյուսը որոշ վնասվածքներ ունի, սակայն երկուսն էլ վերանորոգելու դեպքում հնարավոր կլինի օգտագործել։
Արտյոմ Երանոսյանը վստահեցրեց, որ միջադեպի արդյունքում հայկական կողմից տուժաներ չկան․ «Իրենց չեմ կարծում, որ բան եղած չլինի, այդքան իրենց հերն անիծելուց հետո»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.