«Իմ քայլը» բոյկոտում է Հայկ Մարությանի գլխավորությամբ Երևանի ավագանու նիստը
Երևանի ավագանու այսօր՝ դեկտեմբերի 21-ին նախատեսված հերթական նիստը չկայացավ, քանի որ «Իմ քայլը» խմբակցությունը բոյկոտել է նիստը: Քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարեց, որ քանի որ քվորում չկա, կես ժամ ընդմիջում է հայտարարում, որից հետո նորից կփորձեն նիստ հրավիրել, եթե քվորում լինի, նիստը կսկսեն:
Նշենք, որ ավագանու նիստը բոյկոտելու մասին երեկ հայտարարություն էր տարածել ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը:
Հայտարարությունում նաև ասվում էր. «Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ նիստի օրակարգում ընդգրկված են այնպիսի կարևոր հարցեր ինչպիսիք են՝ Երևան քաղաքի 2022 թվականի բյուջեի, զարգացման ծրագրի և մի շարք այլ կարևոր նախագծեր, այդ կապակցությամբ ցանկանում ենք տեղեկացնել, որ դեկտեմբերի 22-ին նոր քաղաքապետի ընտրությունից հետո, մինչև տարեվերջ, կհրավիրվի ավագանու արտահերթ նիստ, որտեղ կքննարկվեն և կընդունվեն վերոնշյալ նախագծերը»,- նշված է հայտարարությունում։
Նշենք, որ ավագանու այսօրվա նիստի օրակարգում 38 հարց է ներառված։
Վաղը՝ դեկտեմբերի 22-ին՝ ժամը 10:00-ին, կանցկացվի Երևան քաղաքի ավագանու նիստ, որի օրակարգում «Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծն է, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.