ՌԴ ԱԳՆ․ Մոսկվան կողմ է Հարավային Կովկասում տրանսպորտային նախագծերի շուտափույթ գործարկմանը
Սոչիում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում Մոսկվան երկխոսություն է վարում՝ կոնկրետ տրանսպորտային նախագծերի շուտափույթ գործարկման շուրջ: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ։
«Այն նախաձեռնությունները, որոնք հրապարակվել են Բրյուսելում կայացած հանդիպման արդյունքում, լրացնում են 2021 թվականի նոյեմբերի 26-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունները։ Նրանց առարկայական քննարկումը շարունակվում է եռակողմ աշխատանքային խմբի միջոցով՝ փոխվարչապետների համանախագահությամբ», - ասել է Զախարովան։
Նրա խոսքով` այդ մեխանիզմի շրջանակներում քննարկվում է Հարավային Կովկասում տրանսպորտային, տնտեսական կապերի ապաշրջափակման հարցերի ամբողջ շրջանակը, ներառյալ ինչպես երկաթուղային, այնպես էլ ավտոտրանսպորտային հաղորդակցության վերականգնումը տարածաշրջանում:
«Մենք խնդիրներ ենք արձանագրում և աշխատում ենք։ Շատ կարևոր է ձևավորել համապատասխան մթնոլորտ։ Մենք տեսնում, ֆիքսում ենք խնդիրները, մշակում ենք դրանք` առանձին - առանձին ենք քննարկում, ապա միասին», - պարզաբանել է ռուս դիվանագետը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.