Последние новости

ԴԵՌԵՎՍ ԿԱՐԵԼԻ Է ՀՈՒՍԱԼ

Դեկտեմբերի վերջն ավանդաբար համարվում է անցնող տարվա արդյունքների ամփոփման և ապագայի վերաբերյալ հույսերի ձևակերպման ժամանակաշրջան։ Եթե հանգամանորեն ամփոփենք ընթացիկ տարին Հայաստանի պարագայում, ապա, խոստովանենք, հույսերի համար տեղ գրեթե չի մնա։ 2021-ին երկրում և նրա շուրջ տեղի ունեցած ոչ մի իրադարձություն իրապես դրական ոչ մի բան ապագայում չի խոստանում։ Անվտանգություն, արտաքին քաղաքականություն, ներքին քաղաքականություն, տնտեսություն, սոցիալական ոլորտ, կառավարման համակարգ և հասարակական տրամադրություններ. ամենուր հետընթաց և սթրես, ամենուր կորուստներ ու ցնցումներ, ամենուր քաոս և դեպրեսիա։

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ։ Ողջ տարվա ընթացքում գործող իշխանությունն ամեն կերպ բարոյալքել է դրա (անվտանգության) երաշխավորին՝ հայկական բանակին։ Բավական է հիշել թեկուզ հայկական տարածք ադրբեջանական զինված ուժերի ներխուժման փաստը՝ առանց բախվելու դիմադրության, հայ ռազմագերիների վերադարձի և հայրենիքում նրանց քրեական հետապնդման հետ կապված էպոպեան։ Բավական է հիշել հետպատերազմյան շրջանում զոհված ու վիրավորված տասնյակ հայ զինծառայողների և ռազմական ղեկավարության գերհաճախակի փոփոխության մասին (2021-ին փոխվել է պաշտպանության 3 նախարար)։ Այս ամենն անհնար է անվանել որևէ այլ կերպ, քան երկրի անվտանգության համակարգի փլուզում։

ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ։ Արտաքին քաղաքական ճակատում առաջացած բոլոր խնդիրները չենք թվարկի։ Նշենք միայն վերջինն ու թերևս ամենավտանգավորը. եղբայրացման գործընթացի մեկնարկը ագրեսորների հետ՝ ի դեմս Թուրքիայի և Ադրբեջանի, այն երկրների, որոնք չեն թաքցնում Հայաստանի հանդեպ իրենց տարածքային նկրտումներն ու երազում են աշխարհի քարտեզից հայոց պետության անհետացման մասին։

ՆԵՐՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ։ Ինչ վերաբերում է իշխանությունների պահվածքին, ապա այստեղ իրավիճակը կարելի է բնութագրել որպես բացարձակ կամայականություն, այլախոհության ցանկացած դրսևորում ճնշելու փորձ, ժողովրդավարության նույնիսկ նշույլի բացակայություն։ Ի դեպ, «ժողովրդավարության բաստիոնի» մասին։ Ընդդիմադիր թևում նույնպես մխիթարական ոչինչ չկա։ Հենց թեկուզ այն պարզ պատճառով, որ հակապետական ու հակազգային ռեժիմից երկիրը փրկելու տարեսկզբին մեկնարկած գործընթացը փոխարկվեց դիմադրության գործընթացի։ Բացի այդ, անցած ընտրությունները և խորհրդարանում ընդդիմության ներկայությունը փաստացի պաշտոնական առիթ տվեցին իշխանությանը խոսելու ներքին կայունության ձեռք բերման մասին՝ իրականում դրա իսպառ բացակայության պայմաններում։

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ։ Այստեղ կարելի է հիշել թեկուզ միայն զբոսաշրջության 319 տոկոս աճ կամ տնտեսական երկնիշ աճ ապահովելու էկոնոմիկայի նախարարի խոստումները, որպեսզի հասկանանք, թե որքան բարձիթողի վիճակում է ամեն ինչ եղել և մնում։ Կարելի է հիշել նաև կառավարության ռազմավարությունը, որում որպես առաջիկա մի քանի տարիներին Հայաստանի տնտեսական զարգացման առանցքային տարր է արձանագրվել էկզոտիկ առաջնահերթությունը. կանեփի արդյունաբերական աճեցումը։ Ընդհանուր առմամբ, 2021-ը տնտեսական տեսանկյունից դրամատիկ ու ողբալի էր բառի բուն իմաստով:

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈԼՈՐՏ։ Բնակչության եկամուտների և կյանքի որակի աննախադեպ անկումը, ինչը գների հսկայական աճի հետևանք է, անշուշտ, 2021-ի ամենացայտուն հատկանիշն է սոցիալական ապահովության առումով։ Ի՞նչը կարող է ավելի լավ բնութագրել երկրի սոցիալական վիճակը, եթե ոչ աղքատության մակարդակը։ Իսկ դա (մակարդակը) զգալիորեն աճել է, նույնիսկ պաշտոնական տվյալներով։

ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ։ Սկզբունքորեն այստեղ առանձնապես ոչինչ չի փոխվել։ Բարդակն այս ոլորտում տիրում է դեռևս 2018-ից։ Բայց 2021-ի տարեվերջին այն, թերևս, հռչակվեց լեգիտիմ։ Քաղաքապետի հետ կապված ողջ պատմությունից հիմնական տպավորություն է մնում միայն դա։ Ըստ էության, մայրաքաղաքի տնտեսության կառավարումը վատը ճանաչվեց միայն այն պարզ պատճառով, որ կառավարիչը շեղվել է իշխող կուսակցության ուղեգծից։ Սա թավշե-չագուճային իշխանության կողմից կիրառվո պետական կառավարման արտառոց մոդելի որակի և արդյունավետության լավագույն բնորոշիչն է։

Բնական է, որ թվարկված և չթվարկված բոլոր գործոններն իրենց արտացոլումն են գտել հասարակական տրամադրություններում։ Ապատիա, հիասթափություն, անտարբերություն և խոշտանգված հայրենիքի սահմաններից դուրս լավ կյանքի որոնումների հուսահատ փորձեր։ 2021-ին Հայաստանի ավելի քան 100 հազար քաղաքացիներ ընտրել են հենց այդ ճանապարհը՝ տոմս գնելով մեկ ուղղությամբ։

Մռայլ է, անհույս մռայլ։ Բայց առանց հույսի այնուամենայնիվ անհնար է ապրել: Բայցևայնպես հույս կա։ Գոնե պատմական այս փուլում երկրի ու ժողովրդի համար ճակատագրական հարցի առումով։ Հարցն այդ վերաբերում է պետականության, ազգային ինքնության պահպանմանը, կենսատարածքի պաշտպանությանը։ Այն ամենին, ինչն այսօր գտնվում է թուրք-ադրբեջանական տանդեմից բխող անմիջական սպառնալիքի տակ։ Ադրբեջանական ռազմական ագրեսիայի և թուրքական «փափուկ ուժի» սպառնալիքի տակ՝ տնտեսական էքսպանսիայի տեսքով։ Ահա ուրեմն, հսկայական կորուստների խավարում հույսի թույլ շող կարող է լինել, թերևս, այն հանգամանքը, որ դրանց (կորուստների) գերակշիռ մասը փաստացի է, դեռևս չձևակերպված դե յուրե։ Իսկ դա նշանակում է, որ դեռևս կարելի է հուսալ, որ երկիրն ու ժողովրդին դեպի վերջնագիծ տանող բայմաթիվ վտանգավոր գործընթացները հնարավոր է շրջել։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • СБЛИЖЕНИЕ НА РАССТОЯНИЕ ОБЕЩАНИЯ
      2024-04-08 09:34

      Евросоюз предоставит Армении новый грант на 270 млн евро в течение 4 лет, который поможет, в частности, малым и средним предприятиям развиваться и выйти на новые рынки. Об этом на брифинге заявила председатель Еврокомиссии Урсула фон дер Ляйен в преддверии трехсторонней встречи с участием госсекретаря США Энтони Блинкена и армянским премьером Николом Пашиняном в Брюсселе, передает АРКА.  "Европейский Союз дал обещание быть ближе к Армении и сегодня выполняет это обещание", - заявила она, добавив, что видение сотрудничества ЕС с Арменией было представлено в октябре 2023 года.  «ЕС планирует инвестировать в проект Черноморского электрического кабеля, экспорт чистой энергии в Европу, в энергетику, транспорт и разработку средств для диверсификации торговли», - отметила фон лер Ляйен. 

    • США и ЕС КОМПЕНСИРУЕТ УЩЕРБ ОТ «ДИВЕРСИФИКАЦИИ»?
      2024-04-06 09:54

      Мирный процесс не будет в центре внимания на встрече высокого уровня в формате Армения – ЕС – США. Об этом на брифинге заявил официальный представитель Госдепа США Мэтью Миллер. «На нашей встрече в центре внимания будут экономическая диверсификация Армении, гуманитарная помощь, поддержка беженцев и поддержка политических реформ Армении», – отметил он, передает NEWS.am.

    • ДОРОГА ДОЛЖНА БЫЛА БЫТЬ ПОСТРОЕНА ЕЩЕ ВЧЕРА
      2024-04-05 10:10

      Армянские власти еще не определили, как будет проходить новый участок дороги в Грузию, альтернативный участку у села Воскепар. 12 марта премьер-министр Армении Никол Пашинян заявил, что власти планируют построить новые участки дорог взамен тех, которые «выходят за пределы границ Армянской ССР». В частности, речь идет об участке дороги Ереван-Тбилиси в районе села Воскепар в Тавуше. «Сообщаем, что относительно поднятых вами вопросов обсуждения продолжаются», - сказали в ответ на запрос Sputnik Армения в Министерстве территориального управления и инфраструктур Армении. О результатах обсуждений там обещали сообщить позже.

    • С АСТРОНОМИЧЕСКОЙ СКОРОСТЬЮ - В ДОЛГОВУЮ ЯМУ
      2024-04-04 10:18

      В первом квартале 2024 года поступления по линии налоговых и таможенных органов в Армении составили 589.2 млрд драмов. Из этой суммы налогоплательщикам и физическим лицам возвращено 88.6 млрд драмов, сообщает Комитет по госдоходам Армении. В результате фактическая исполняемость по части налоговых доходов и госпошлин составила 500.6 млрд драмов, что больше прошлогоднего показателя за тот же период на 39.3 млрд драмов или на 8.5%. Отмечается, что рост налоговых поступлений обусловлен в основном экономической активностью.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ