Թաթոյան․ ՀՀ–ն ունի լեգիտիմ հիմք, բայց դեռ քայլեր չի արել
Շրջակա միջավայրին և էկոլոգիային հասցրած վնասի մասին հայցով հայկական կողմն ունի լեգիտիմ հիմքեր միջազգային դատարաններ դիմելու ընդդեմ Ադրբեջանի։ Այս մասին ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Sputnik Արմենիային տված հարցազրույցում։
Ըստ նրա` ադրբեջանական կողմը կեղծիքների է դիմում զանազան հարցերում, այդ թվում միջազգային ատյաններում ներկայացվող փաստերի։ Սակայն հայկական կողմը, ունենալով լեգիտիմ հիմք, դեռ քայլերչիձեռնարկել։ Նա մասնավորապես հիշեցրեց ադրբեջանցիների կողմից Զվարագետի հունը փոխելը, ինչի հետևանքով Մեղրին երբեմն ջրի խնդիր է ունենում։
«Վերին Շորժայում նրանք ջրավազանների մոտ են տեղակայված, ինչը խմելու ու ոռոգման ջրի խնդիր է առաջացրել առանձին գյուղերում։ Նույնը կա Սև լճի տարածքում», - նշեց Թաթոյանը։
ՄԻՊ-ը նկատեց, որ քննարկումներում շատ է խոսվում Մարդու իրավունքների եվրոպական դատարան ու Արդարադատության միջազգային դատարան (Հաագայի դատարան) դիմելու մասին, սակայն կարևոր է աշխատանք տանել միջազգային հանձնաժողովների ու խորհուրդների, հատուկ զեկուցողներ հետ։
«Հաճախ միջազգային դատարաններն օգտվում են հենց այդ կառույցների արձանագրած ապացույցներից։ Ու մի բան է ներհայաստանյան կառույցների ապացույցները, մեկ այլ բան է միջազգային համազեկուցողի աշխատանքը», - ասաց Թաթոյանը։
Նշենք, որ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն վերջերս հայտարարել էր, որ Ադրբեջանն ամենակարճ ժամկետներում կդիմի միջազգային դատարան Հայաստանի կողմից երկու կոնվենցիաների խախտման փաստով՝ շրջակա միջավայրին և էկոլոգիային հասցրած վնասի և Ադրբեջանի էներգետիկ և բնական ռեսուրսների անօրինական յուրացման գործերով:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.