Последние новости

ՈՒՄԻ՞Ց Է ԱՄԵՆԱՇԱՏԸ ՎԱԽԵՆՈՒՄ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ

Միայն դեկտեմբերին Նիկոլ Փաշինյանը հասցրեց ոչ ավել, ոչ պակաս՝ երեք անգամ հանդիպել Իլհամ Ալիևի հետ։ Սոչիի հանդիպման արդյունքներով, օրինակ, նա պնդում էր, թե Հայաստանի ժողովուրդն իրեն խաղաղության դարաշրջան բացելու մանդատ է տվել։ Վստահաբար՝ այդ հայտարարությունն անելու պահին Փաշինյանն արդեն իսկ զուրկ էր իր երբեմնի լեգիտիմությունից, պատերազմը զրոյացրել էր այն, իսկ 2021-ի արտահերթը որևէ կերպ չես համարի ընտրողների մեծամասնության դիրքորոշում։ Փաշինյանն ինքն էլ թերևս զգում է, որ այլևս ներքին թիկունք կամ ժողովրդական աջակցություն չունի, և այդ հերթապահ պնդումներով փորձում է ընդամենը պոպուլիստի իր մարզավիճակում մնալ։

ՍՐԱՆԻՑ ՈՒՂՂԱԿԻՈՐԵՆ ԲԽՈՒՄ Է, ՈՐ ՆԱ չի կարող բանակցել ադրբեջանցի իր պաշտոնակցի հետ, առավելագույնը Մոսկվայի ողորմածությունը կորզելն է։ Այս աշխարհում Փաշինյանն ամենաշատը թերևս հենց Ալիևից է վախենում, ոչ թե Պուտինից կամ Էրդողանից, քանի որ հենց Ալիևի հետ է կառուցել իր ստվերային դիվանագիտությունը նախապատերազմյան փուլում։ Եվ երբ նա փորձեց խախտել դիվանագիտական վարվեցողությունը՝ ակնարկելով, թե կարող է Ալիևի դեմ իբր կոմպրոմատներ հրապարակել՝ ուղղակիորեն դիմելով Ադրբեջանի բնակչությանը, արդյունքն իրեն սպասել չտվեց՝ դրանից երկու օր անց սկսվեց 44-օրյա պատերազմը։

Հիմնովին խոցելի Նիկոլ Փաշինյանից կորզելու են՝ ինչ հնարավոր է, և ոչ միայն արցախյան հարցում։ ՌԴ-ն արդեն իսկ ստացել է այն ամենը, ինչն իրեն անհրաժեշտ է՝ զորակազմ Արցախում, ռազմական հենակետեր Սյունիքում, քաղաքական ազդեցության ընդլայնում, հումանիտար կապերի խորացում։ Վստահաբար՝ ռուսական զորակազմն անում է և կանի ամեն ինչ, որ Արցախի հայությունը մնա այնտեղ և չարտագաղթի, առավել ևս, երբ նրա կարգավիճակի հարցը խիստ անորոշ է։ Որքան էլ Փաշինյանն իմաստազուրկ է դարձնում Արցախում ռուսական ներկայության հարցը՝ խոսքային մակարդակում այն ամբողջապես նվիրելով թշնամուն, զորակազմը տեղի հայության անվտանգության եթե ոչ միակ, ապա հիմնական երաշխիքն է։

Ինչպես 2018-ին Փաշինյանը բանակցային գործընթացն սկսեց սեփական զրոյական կետից՝ փորձելով տարբերվել իր ատելի նախկիններից, այդպես էլ այսօր է Արցախի այլընտրանքային, ավելի ճիշտ՝ թշնամական պատմություն գրում, ջնջում հայկականն ու ուռճացնում ադրբեջանականը։ Ինչի՞ շուրջ է բանակցել Փաշինյանն Ալիևի հետ մինչև պատերազմը, 44-օրյա պատերազմի օրերին և դրանից հետո՝ առայսօր, ո՞րն է եղել հնարավոր պայմանավորվածության գինը։ Պարզ է, որ եթե Ալիևը հանկարծ սկսի խոսել, իր մի անմեղ ակնարկով անգամ կարող է Հայաստանում իշխանափոխություն հրահրել, ինչից հետո դարձյալ ստիպված կլինի գործ ունենալ «ռևանշիստների» հետ, որոնց տեսնել չի ուզում։ Իր երազանքներում Հայաստանի բանակցողը Փաշինյանն է։

Եթե տասնամյակներ շարունակ Բաքուն պատերազմը դիտարկում էր իբրև խաղաղ կարգավորմանն այլընտրանք, մեր այլընտրանքը պատերազմից հնարավորինս խուսափելն էր, այն զսպելը կամ կասեցնելը։ Սակայն Փաշինյանն ինքը, դեռևս մինչև ռազմական գործողությունների մեկնարկը, սկսեց լրջորեն դիտարկել պատերազմը իբրև իրական այլընտրանք, այն դեպքում, երբ պիտի տեղեկացված լիներ, որ մենք դրան պատրաստ չենք, իր պաշտոնավարման օրոք սկսվելու դեպքում էլ հաղթելու տարբերակ չունենք։ Իսկ թշնամին, բնականաբար, հրաշալի գիտեր, թե մենք որքանո՞վ ենք պատրաստ լայնածավալ մարտական գործողությունների։

Ի վերջո, հարյուրավոր կիսատ-պռատ պարզաբանումներից հետո այդպես էլ անպատասխան է մնում իրար փոխլրացնող հարցերի մի շարք՝ ինչո՞ւ մեր դիվանագիտությունն ամեն ջանք չի գործադրել՝ խուսափելու պատերազմից։ Եթե այն ամեն դեպքում անխուսափելի էր, ինչո՞ւ էին հայկական պետությունն ու բանակն այսչափ անպատրաստ։ Ի վերջո, եթե ԶՈՒ Գլխավոր շտաբի պետը, Անվտանգության խորհրդի մի շարք անդամների վկայությամբ, պատերազմի 4-րդ օրը պնդել է, որ այլևս չենք կարող դիմադրել թշնամուն, և մեր գործերը վատ են, ինչո՞ւ պատերազմն ամեն գնով չի կանգնեցվել՝ խուսափելու մարդկային կորուստներից։ Օդում կախված լուրերը հուշում են, որ բացի Նիկոլ Փաշինյանից՝ այս հարցերի պատասխաններին հրաշալի տիրապետում է նաև Իլհամ Ալիևը։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • БЕССЛАВНАЯ ДИПЛОМАТИЯ И УНИЧТОЖЕННЫЙ СУВЕРЕНИТЕТ
      2022-02-28 10:26

      Кто сегодня помнит, что именно наобещал с приходом к власти Пашинян в сфере внешней политики и дипломатии в числе множества других  популистских обещаний социально-экономического характера? Выяснилось, в  Министерстве иностранных дел, так же, как и в других сферах, не только растеряны многолетние институциональные традиции, но и дипломатическая служба и межгосударственные контакты стали предметом насмешек. Все это более чем наглядно было продемонстрировано в течение всей 44-дневной войны и после ее окончания – по сей день. Тогда как именно в этот критический период необходима была неустанная внешнеполитическая работа.

    • К НАЦИОНАЛЬНОМУ ПРОБУЖДЕНИЮ – ЧЕРЕЗ ПАМЯТЬ И ЕРАБЛУР
      2022-02-24 13:26

      Провал правящим большинством проекта заявления, осуждающего «Шушинскую декларацию», - отнюдь не экстраординарный и вполне ожидаемый шаг. Куда более удивительным было бы обратное, поскольку не изменились ни Турция с Азербайджаном, ни наши власти. Армянская дипломатия, в том числе и парламентская, сегодня настолько беззубая и услужливая, что не может позволить себе даже обсудить, а уж тем более - осудить очевидно антиармянский документ. Только заслужившие звание национального героя Азербайджана деятели могут обосновать свой отказ так, как это несколько дней назад сделали члены правящей ГД на заседании комиссии НС по внешним связям.

    • КОНСЕНСУС ВОКРУГ КРУШЕНИЯ НАЦИОНАЛЬНЫХ ЧАЯНИЙ?
      2022-02-24 10:29

      Кто испытывает боль от потерь в войне? Власть, оппозиция, национальная элита или весь народ? Может, никто? Если бы мы ощущали общую боль утраты, вряд ли после такого тяжелого поражения проявили бы столь недопустимое национальное равнодушие и игнорировали  постоянные предупреждения и угрозы. Народ, осознающий потерю, не пошел бы за виновным в ней, не поверил бы более его лжи, сориентировался бы, наконец, что для него важнее: ненависть к предыдущим властям или любовь к государству и Родине.

    • СУДЕБНАЯ СИСТЕМА: НАШ ПОЗОР И НАША СОВЕСТЬ
      2022-02-22 10:57

      Системный государственный кризис в стране власти пытаются замаскировать фрагментарными решениями и реформами, приправив их завесой своей легитимности. Тезисы Пашиняна о собственной легитимности на самом деле, конечно же, надуманны и ничтожны, поскольку его решения - от кадровой политики до отраслевых реформ - не сопровождаются публичными обсуждениями.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ