Последние новости

Ի՞նչ է լինում, երբ ձեր տանը ամերիկացիներ են հայտնվում. ՌԴ ԱԳՆ-ն պատասխանել է Բլինկենին

Ռուսաստանի ԱԳՆ-ն պատասխանել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենին, որը մեկնաբանել էր ՀԱՊԿ խաղաղապահներին Ղազախստան տեղափոխելու որոշումը։

«Էնթոնի Բլինկենն իրեն բնորոշ գռեհիկ ոճով կատակել է Ղազախստանում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների կապակցությամբ։ ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը թունոտ արտահայտություն է արել ՀԱՊԿ-ի բացարձակ լեգիտիմ գործողություններին, ինչը պատասխանն է Ղազախստանի ղեկավարության՝ անվտանգության ապահովման հարցում աջակցություն ցուցաբերելու կոչին (որի մասին, ի դեպ, արդեն տեղեկացվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը)», - ասված է Ռուսաստանի ԱԳՆ-ի մեկնաբանության մեջ:

Ավելի վաղ Բլինկենը հայտարարել էր, որ Ղազախստանը կարող էր գլուխ հանել նաև առանց ՀԱՊԿ-ի օգնության, և ավելացրել. «Պատմության դասերից` եթե ռուսները հայտնվում են քո տանը, ապար դժվար է ստիպել, որ նրանք հեռանան»։

«Եթե Էնթոնի Բլինկենն այդքան սիրում է պատմության դասերը, ապա թող նկատի ունենա հետևյալը` երբ քո տանը հայտնվում են ամերիկացիները, դժվար է լինում ողջ մնալ, չկողոպտվել կամ չբռնաբարվել։ Դա մեզ սովորեցրել է ոչ թե ոչ վաղ անցյալը, այլ ամերիկյան պետականության բոլոր 300 տարիները։ Այս առիթով շատ բան կպատմեն հյուսիսամերիկյան մայրցամաքի հնդկացիները, կորեացիները, վիետնամցիները, իրաքցիները, պանամացիները, հարավսլավացիները, լիբիացիները, սիրիացիները և շատ այլ դժբախտներ, որոնց բախտը չի բերել իրենց տանը տեսնել այդ անկոչ հյուրերին», - նշում է ՌԴ ԱԳՆ-ն:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ