Թուրքիայի հետ գործընթացը և ոչ միայն․ Շահնազարյանը թվարկել է ՀՀ հիմնական սպառնալիքները
Հայաստանի իշխանության վարած քաղաքականությունն ու հայտարարված նպատակներն ու խնդիրները երկարաժամկետ հեռանկարում վտանգ են ներկայացնում երկրի համար։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն կենտրոնում կազմակերպված ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց Ազգային անվտանգության պետական վարչության նախկին ղեկավար, ընդդիմադիր քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը։
Խոսքն արտաքին քաղաքական որոշ նախաձեռնությունների մասին է, որոնք այս տարի պետք է կյանքի կոչվեն։ Առաջին հերթին դա վերաբերում է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Հայտնի է, որ հունվարի 14-ին Մոսկվայում կկայանա հարաբերությունների կարգավորման հարցով Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը։
Շահնազարյանն ասաց, որ միշտ կողմ է եղել երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը և ժամանակին մասնակցել է կարգավորման առաջին պաշտոնական բանակցություններին: Բայց, միևնույն ժամանակ, բազմիցս ասել է ու հիմա էլ կրկնում է, որ ներկա իրավիճակում դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ու Թուրքիայի հետ սահմանների բացման գնալը մեծ սպառնալիք է Հայաստանի համար։
ԱՄՆ-ն և Թուրքիան քննարկել են հայ-թուրքական կարգավորման գործընթացը
44-օրյա պատերազմից հետո իրավիճակը կտրուկ փոխվել է. Հայաստանի դիրքերը շատ ավելի թույլ են, քան պատերազմից առաջ։ Շահնազարյանի կարծիքով՝ Թուրքիայի կողմից առաջ քաշվող նախապայմաններն ուժի մեջ են մնում, Իսկ Հայաստանի իշխանությունը փաստացի համաձայնել է դրանց հետ։
Ավելին, երեք ավանդական պայմաններին ավելացավ նաև այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» բացելու պահանջը, որով Ադրբեջանն ուզում է ցամաքային կապ հաստատել Նախիջևանի ինքնավարության, այնուհետև Թուրքիայի հետ։ Թուրքիան Հայաստանից պահանջում է հրաժարվել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացից, ճանաչել Կարսի 1921թ.պայմանագիրը և դրանով իսկ իրավաբանորեն հրաժարվել որևէ տարածքային պահանջից և ճանաչել Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը» Լեռնային Ղարաբաղի հետ:
Շահնազարյանը կարծում է, որ Հայաստանի իշխանությունը կփորձի հնարավորինս սեղմ ժամկետներում ավարտին հասցնել գործընթացը:
Երկրորդ սպառնալիքը, Շահնազարյանի կարծիքով, Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատումն ու սահմանագծումն է, ինչի արդյունքում, ըստ նրա, Գորիս-Կապան մայրուղու պես, ադրբեջանցիները մաքսակետեր կտեղադրեն Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղի մոտ՝ այդպիսով կտրելով Երևանը հարավային շրջաններից, ինչպես նաև Տավուշի մարզից՝ հյուսիս-արևելքում։
Շահնազարյանն ընդգծեց, որ անկախ նրանից՝ կհաջողվի՞ արդյոք այդ գործընթացները ավարտին հասցնել, թե ոչ, դրանք կարող են անմիջապես չեղյալ հայտարարվել Հայաստանի նոր իշխանության օրոք: Միջազգային իրավունքը դրա համար ամուր հիմք է տալիս։
Այս իրավիճակում սահմանագծումն ու սահմանազատումը կատարվում է Ադրբեջանի կողմից ուժի կիրառման և ուժի կիրառման սպառնալիքի միջոցով։ Սա միջազգային իրավունքի կոպիտ խախտում է, որի հիման վրա ապագա իշխանությունը կարող է վերանայել այսօր ձեռք բերված պայմանավորվածությունները։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 19:45
Главное последствие эскалации конфликта России и Азербайджана — осознание, что Баку не тот, за кого выдавал себя, считает первый заместитель председателя Комитета Госдумы по делам СНГ Константин Затулин. Об этом депутат рассказал в беседе с «Лентой.ру».
-
2025-07-22 19:44
Заблаговременная регистрация иностранцев в мобильном приложении RuID со сдачей биометрии и заполнение в нем электронного заявления является добровольной и не послужит отказом для въезда в РФ. Об этом сообщает ТАСС со ссылкой на пресс-центр МВД России.
-
2025-07-22 19:39
Напомните, пожалуйста, этому субъекту, что она окончила юридический факультет. Фактически эта госпожа прогуляла все уроки, касающиеся институтов «презумпции невиновности» и «надлежащего доказательства». Об этом написала на своей странице в Facebook адвокат Марине Фарманян, комментируя заявление министра здравоохранения Армении Анаит Аванесян.
-
2025-07-22 19:37
Люди, которые взяли на себя управление ЭСА, не имеют опыта. Это политические лица, и они, в первую очередь, будут ставить политические шоу. Об этом заявил в беседе с корреспондентом Новости Армении – NEWS.am экономист Сурен Парсян.