ԱՆ․ Հայաստանը մտել է նարնջագույն գոտի
Վերջին օրերին նկատվում է կորոնավիրուսով հիվանդության դեպքերի աճ, ընդ որում՝ կտրուկ։ Առաջին անգամ է, որ արձանագրում ենք՝ վարակի վերարտադրողական բավական բարձր ցուցանիշ՝ 2,3։ Այս մասին մամուլի ասուլիսում ասաց ՀՀ ԱՆ hիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելա Աբովյանը։
«Ունենք նաև հիվանդացության բարձրացում բոլոր մանկապատանեկան տարիքային խմբերում, այսինքն իրավիճակը գնում է դեպի լարված լինելուն, եթե մի քանի օր առաջ ՀՀ-ն գտնվում էր կանաչ գոտում, ապա երկու երեք օրվա ընթացքում մենք կտրուկ մտանք նարնջագույն գոտի»։
Ինչ վերաբերում է սահմանափակումներին, Աբովյանը հայտնեց, որ ժամանցի վայրեր, հանրային վայրեր անձինք կարող են մուտք գործել միայն ՊՇՌ բացասական արդյունքով կամ պատվաստման սերտիֆիկատով։
ԱՆ ներկայացուցիչը նաև հորդորեց՝ ով պատվաստված չէ, պատվաստվի, և նաև այն մարդկանց ովքեր պատվաստված են, օմիկրոնի դեմ պայքարում արդյունավետ է երրորդ խթանիչ դեղաչափ ընդունելը, տեղեկացնում է YerevanToday.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-25 14:04
В Ереване граждане перекрыли перекресток улиц Хоренаци и Закияна. Они это сделали в поддержку тавушцев.
-
2024-04-25 14:02
В России всегда воспринимали Геноцид армян как собственную боль и беду, сказала в ходе еженедельного брифинга официальный представитель МИД РФ Мария Захарова.
-
2024-04-25 14:01
Обстановка во время акции протеста граждан на участке Тигранашена автодороги Ереван-Мегри накалилась.
-
2024-04-25 13:19
Автодорога Ереван-Мегри на участке Тигранашена закрыта. Перекрыта и автотрасса Ереван-Севан на участке Мартуни.