Զախարովա. Մեր խաղաղապահների վրա ստվեր գցել չի ստացվի
Մեր խաղաղապահների վրա ստվեր գցել չի ստացվի։ Նրանց աշխատանքը համակարգված է, հստակ է և բխում է ճգնաժամի կարգավորման շահերից։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Ադրբեջանը փորձում է ստվեր գցել Արցախում ռուս խաղաղապահների գործունեության վրա՝ սադրանքներ կազմակերպելով Արցախում քաղաքացիական բնակչության դեմ։
«Ինչ վերաբերում է կոնկրետությանը, ապա ավելի ճիշտ կլինի այս հարցն ուղղել Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչներին։ Մեր խաղաղապահները մշտական կապի մեջ են երկու կողմերի հետ և անհրաժեշտության դեպքում հետաքննում են միջադեպերը»,-ասել է նա։
Նշենք, որ հունվարի 10-ին ադրբեջանական կողմը կրկին կոպտորեն խախտել է հրադադարի ռեժիմը՝ կրակ արձակելով Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր շուկա, Թաղավարդ և Ասկերանի շրջանի Նախիջևանիկ համայնքների քաղաքացիական բնակչության և քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.