Последние новости

Արցախի ԱԱԾ․ Բացահայտել է Ադրբեջանի կողմից Արցախի բնակչին լրտեսության դրդելու հերթական դեպքը

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից Արցախի բնակչին լրտեսության դրդելու հերթական դեպքը։

«Telegram-ում կեղծանունով գրանցված օգտատերը, ներկայանալով որպես հայուհի, Արցախում բնակվող անձի հետ սկզբում վարել է մտերմություն ձևավորելու նպատակ հետապնդող խոսակցություն, նրան ուղարկել իր մերկ նկարները, պահանջել նույնպիսի նկարներ, որից հետո իրենց հաղորդակցության բովանդակությունը հրապարակելու սպառնալիքի տակ պահանջել տրամադրել տեղեկություններ, տարբեր տեղանքների լուսանկարներ` խոստանալով նաև վճարել մատուցած ծառայությունների դիմաց` նախապես ուղարկված բանկային հաշվին գումար փոխանցելու եղանակով»,– նշված է ԱԱԾ–ի հաղորդագրության մեջ:

ԱՀ ազգային անվտանգության ծառայությունը ստուգում է վերը նկարագրված դեպքի հանգամանքները, Ադրբեջանի հատուկ ծառայություններին տրամադրված տեղեկությունների բովանդակությունը, ծավալը, ինչպես նաև արարքի կատարման շարժառիթներն ու նպատակները:

Միաժամանակ ԱԱԾ–ն կրկին հորդորում է սոցիալական ցանցերում զերծ մնալ անծանոթ օգտատերերի հետ շփումներից ու կասկածելի առաջարկներ ընդունելուց, Արցախի Հանրապետության անվտանգությանը սպառնացող տեղեկություններ տրամադրելուց։

Նման պահանջներ կամ առաջարկներ ստանալու դեպքում պետք է անհապաղ հաղորդել ԱՀ ազգային անվտանգության ծառայությանը, տեղեկացնում է Sputnik Արմենիա:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ