Последние новости

«Պատիվ ունեմ»․ Եթե հետ ենք քաշվում, ո՞վ է վերահսկելու Ադրբեջանի հաջորդ ագրեսիան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Քաշաթաղի և Քարվաճառի հանձնումից հետո սահմանամերձ բնակավայրի կարգավիճակ են ստացել Սյունքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի մի շարք բնակավայրեր, այս իրավիճակում ևս 1-2 կմ հետ գնալը ոչ միայն կորուստ է հայրենիքի, այլ խնդիր է նաև ռազմավարական և ռազմական տեսանկյունից: Այս մասին այսօր՝ հունվարի 18-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով ԱԳՆ հայտարարությանը, թե հայ-ադրբեջանական սահմանում իրավիճակի հետագա սրացումից խուսափելու միջոցներից մեկը կարող է լինել հայ-ադրբեջանական սահմանագծից զորքերի հայելային հետքաշումը և սահմանագծի երկայնքով միջազգային մոնիթորինգի մեխանիզմի գործարկումը:

 

«Սյունիքում հատվածներ կան, որ եթե մենք 3 կմ հետ ենք քաշվում, դրանով մենք հետ ենք քաշվում ոչ միայն մեր բնակավայրերից, այլև մեր կոմունիկացիաներից»,-ասաց նա:

Աբրահամյանի խոսքով, այս ընթացքում տեսել ենք, որ Ադրբեջանի զորքերն անարգել ելումուտ են ապահովում Հայաստանի սուվերեն տարածքում. «Պատկերացրեք իրավիճակ, մենք ևս 3 կմ հետ ենք քաշվում, մեր բնակավայրերից, կոմունիկացիաներից, որոնք ստանում են, օրինակ, չեզոք գոտու կարգավիճակ, այդ դեպքում ո՞վ է վերահսկելու ադրբեջանական հաջորդ ագրեսիան: Մինչև ո՞ւր ենք հետ քաշվում: Եթե համարում ենք, որ Ադրբեջանը գտնվում է մեր տարածքում, ո՞րն է իմաստ մենք մեր հատվածում 3 կմ զիջենք, հետ քայլ կատարենք: Իրականում այստեղ ոչ մի տրամաբանություն չկա: Իշխանությունը փորձում է ցույց տալ, որ ջանքեր է գործադրում իրավիճակը շտկելու, կորցրածը հետ բերելու, բայց մեզ գլորում է շատ ավելի վատ վիճակի»,-ասաց Աբրահամյանը:

Նրա խոսքով, իշխանությունը կամ չի գնահատել Հայաստանի համար ստեղծվող նոր սպառնալիքները, կամ գիտակցաբար գնում է նոր կորուստների, նոր զիջումների, որի գինը վճարելու է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, տեղեկացնում է News.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ