Последние новости

Փաշինյան․ Քերոբյանին ես եմ արգելել հրաժարական տալ

Վահան Քերոբյանին ուղղված՝ հրաժարականի մասին հարցին այսօր ԱԺ–կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատասխանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիա։

«Պարոն Քերոբյանին ես եմ արգելել հրաժարական տալ, և ես կորոշեմ՝ յուրաքանչյուր նախարար ու կառավարության յուրաքանչյուր անդամ ինչքան կաշխատի»,– ասաց Փաշինյանը` ի պատասխան «Հայաստան» խմբակցության անդամ Արեգնազ Մանուկյանի` նախարարին ուղղված հարցին, թե երբ է ի վերջո հրաժարական տալու։

Նշենք` Վահան Քերոբյանին պարբերաբար հիշեցվում է, որ խոստացել է հրաժարական տալ, եթե 2021թ. երկնիշ աճ չլինի։ Նախարարն անցած տարեվերջին խոստովանեց, որ նման հայտարարություն է արել պահի թելադրանքով, քանի որ պատերազմից ու համավարակի ճգնաժամից հետո մարդկանց ու հատկապես գործարարներին հարկավոր էր լավատեսություն ներշնչել:

Հունվարի 18-ին էլ նախարարի մամուլի քարտուղար Գայանե Անտոնյանն էր հերքել նախարարի մոտալուտ հրաժարակնի վերաբերյալ լուրերը։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ