Փաշինյան․ Ռուբինյանի Թուրքիայի հետ երկխոսության գործընթացում պատասխանատվությունը կրում եմ անձամբ ես
Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանին նշանակելու մասին որոշումը կայացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ռուբեն Ռուբինյանին այդ կարգավիճակով օժտելու որոշումը ես եմ կայացրել, կայացրել եմ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով: Ռուբեն Ռուբինյանը հաշվետու է ինձ, ՀՀ անվտանգության խորհրդին ու հայ ժողովրդին», - Ազգային ժողովում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հետաքրքրվեց` կա՞ որևէ փաստաթուղթ:
«Ինչպես մեր դառը եռամյա կյանքը ցույց տվեց, Աստված մի արասցե, վաղը Ռուբինյանն այդ բանակցություններում վտանգավոր որևէ համաձայնություն կայացրեց, կներեք, ինքնագլուխ կայացրեց, հետո հասարակությունն ընդվզեց, նույնիսկ քաղաքական մեծամասնությունն ընդվզեց, Նիկոլ Փաշինյանի ստորագրությամբ որևէ թուղթ չկա: Մի անգամ տեսել ենք, որ Նիկոլ Փաշինյանն ասում է` «ես թիվ մեկ պատասխանատուն եմ, բայց թիվ մեկ մեղավո՞րն եմ»: Միակ մեղավորը մնում է Ալեն Սիմոնյանը», - ասաց պատգամավորը:
Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց՝ անկախ նրանից` ով կբանակցի, ով կլինի բանակցողի կարգավիճակում, պարզ է, որ պրոցեսի ամբողջ պատասխանատվությունը կրում է անձամբ ինքը:
«Ես Ռուբեն Ռուբինյանին օժտել եմ այդ լիազորություններով` հաշվի առնելով անհրաժեշտությունը, որ ես այնտեղ նրա գործողությունների ամբողջ պատասխանատվությունը պիտի կրեմ: Ես այդպես վարվել եմ, որ հանկարծ մի թաքնված, գաղտնի կուսակցականի այդ կարգավիճակով չօժտեմ, որ պետությանը զեկուցելու փոխարեն գա ու զեկուցի, ասենք, այլ երկրների ազդեցության գործակալներին: Ես եմ կրում պատասխանատվությունը, լիազորել եմ ու կրելու եմ պատասխանատվությունը», - ասաց Նիկոլ Փաշինյանը, տեղեկացնում է Aysor.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-23 16:06
В преддверии очередной годовщины Геноцида армян мы сталкиваемся с новыми экзистенциальными вызовами. Об этом говорится в заявлении Бюро АРФ Дашнакцутюн, поступившем в Новости Армении – NEWS.am.
-
2024-04-23 16:05
Губернатор Стамбула третий год подряд запрещает проведение мероприятия, посвященного памяти жертв Геноцида армян.
-
2024-04-23 14:29
Трасса Ереван-Дилижан-Ереван, которая была временно закрыта в знак поддержки протестующих в Тавушской области, разблокирована.
-
2024-04-23 14:17
Президент Турции Реджеп Тайип Эрдоган заявил, что в регионе Южного Кавказа устанавливается новый порядок и премьер-министр Армении Никол Пашинян понимает это. Об этом турецкий лидер заявил журналистам в самолете, возвращаясь из Ирака. Его слова приводит РИА Новости.