Последние новости

ԻԻՀ ԱԳՆ․ Իրան-Ռուսաստան հարաբերություններն անցել են նոր՝ բազմապլան, ինտենսիվ հուն

Իրան-Ռուսաստան հարաբերություններն անցել են նոր՝ բազմապլան, ինտենսիվ հուն։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը երկու երկրների նախագահների հանդիպման արդյունքներով, որը տեղի է ունեցել նախօրեին Մոսկվայում, գրում է Mehr-ը։

«Կրեմլում Ռայիսիի և Պուտինի միջև կարևոր, ջերմ և ժամեր տևած հանդիպման ընթացքում Թեհրանի և Մոսկվայի հարաբերություններն անցան նոր՝ բազմապլան և ինտենսիվ հուն»,- թվիթերում գրել է Աբդոլլահիյանը: «Հարաբերությունների նոր գլխում հիանալի համագործակցություն կլինի»,- հավելել է իրանցի բարձրաստիճան դիվանագետը՝ նշելով, որ երկու նախագահները պայմանավորվել են երկարաժամկետ ճանապարհային քարտեզ կազմելու շուրջ։

Նա եզրափակել է իր գրառումը՝ նշելով, որ ապագա համաշխարհային համակարգը բազմակողմ կլինի, տեղեկացնում է News.am։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ