Последние новости

Փաստաբան․ Արմեն Չարչյանին կալանքի տակ պահելը եղել է ապօրինի

Քիչ առաջ ստացանք Արմեն Չարչյանի գործով մինչգերատեսչական հանձնաժողովային փորձաքննության եզրակացության պատճենն, ըստ որի՝ Արմեն Չարչյանի մոտ փորձաքննության ընթացքում իրականացված հետազոտություններով պարզված ախտորոշումը համապատասխանում է ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի թիվ 825-Ն որոշման՝ «Որպես խափանման միջոց ընտրված կալանքը կամ պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների շարքին և այդպիսով խոչընդոտում է նրա որպես խափանման միջոց ընտրված կալանքի համար, ֆեյսբուքյան էջում գրել է Արմեն Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:

«Հարգելի հայրենակիցներ, վերը նշվածով ևս մեկ անգամ փաստվեց, որ Արմեն Չարչյանին 2021 թվականի հունիսի 23-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 10-ը կալանքի տակ պահելն եղել է ապօրինի», - գրել է նա, տեղեկացնում է Aysor.am-ը:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ