«Հրապարակ»․ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ԳՆԵԼ ՍՈՒՐԵՆԱՎԱՆԻ ԳՈՐԾԱՐԱՆԸ
Ադրբեջանական նավթային «SOCAR» ընկերությունը Սուրենավանում գտնվող հայ-ռուսական բիտումի գործարանը գնելու բանակցություններ է վարում վրացի միջնորդների օգնությամբ։ Տեղեկությունը հայտնում է «Հրապարակ» թերթը։
Գործարանն արդեն մոտ մեկուկես տարի գրեթե լուծարված է, ընդամենը մի քանի աշխատող են պահել, գործարանի հեռախոսահամարները չեն պատասխանում, ուստի թերթը չի կարողացել պաշտոնական տեղեկություն ստանալ։
Պարբերականը հիշեցնում է, որ այս ընկերությունը տարիներ շարունակ Վրաստանի ամենամեծ հարկատուն է, Վրաստանի տարածքում գրեթե 5 հազար հոգանոց բանակ է պահում՝ ադրբեջանական պետական նավթային ընկերության բենզա-գազալցակայանների, դրանց պահեստների, գազամուղների և այլ ենթակառուցվածքների պաշտպանության անվան տակ:
Այդ ծառայությունում ներգրավված են առավելապես ազգությամբ ադրբեջանցի Վրաստանի քաղաքացիներ, որոնք տարին մի քանի անգամ անցնում են վերապատրաստման դասընթացներ՝ կատարելագործելով զենքի տիրապետման հմտությունները:
Իսկ բիտումի գործարանը Սուրենավան գյուղում գործում էր դեռևս 2006 թվականից և փակվեց իշխանափոխությունից մեկ-մեկուկես տարի անց։ Գործարանը զբաղվում էր բիտումի արտադրությամբ, որն ասֆալտի արտադրության մեջ օգտագործվող նավթամթերքն է: Գործարանի հայ բաժնետերերից էր Միկա Բաղդասարովը։
Թերթը նշում է` ճանապարհաշինությամբ հպարտացող հեղափոխական իշխանությունն օգտվում էր ոչ թե հայ-ռուսական այս ընկերության արտադրանքից, այլ Իրանից էր ներկրում, ինչն էլ պատճառ դարձավ, որ գործարանը փակվի։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-25 19:24
В Тавуше протестующие окружили пост военной полиции. Ранее тавушцы перекрыли мост, в районе которого сегодня планировалось провести работы по разминированию. Около моста протестующие установили палатку.
-
2024-04-25 19:22
Представители блока «Мать Армения» во главе с Андраником Теваняном находятся в Тавушской области.
-
2024-04-25 19:18
Сегодня несколько членов движения «Вместе» были задержаны, они пытались перекрыть улицу. Об этом заявил во время акции протеста бывший премьер-министр Армении, член движения «Вместе» Грант Багратян.
-
2024-04-25 19:16
На основании геодезических измерений, проводимых в рамках работ по уточнению координат на границе между Республикой Армения и Азербайджанской Республикой по состоянию на 25 апреля 2024 года установлено 20 пограничных столбов, сообщает пресс-служба армянского правительства.