Թաթոյան․ Հոգեբուժարաններում կիրառում են ժամկետանց ու անընդունելի դեղեր
Հայաստանի հոգեկան առողջության կենտրոններում դեղամիջոցների պահպանումն ու կիրառումը խիստ մտահոգիչ է։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Նրա խոսքով` որոշ կենտրոններում կիրառել են դեղորայք, որը 2020-ից առողջապահության նախարարի հրամանով արգելված է համարվել։
«Սևանի և Վարդենիսի կենտրոններում հայտնաբերվել են ժամկետանց դեղամիջոցներ։ Արձանագրվել են նաև փաստեր, երբ բավականին երկար ժամանակով ժամկետանց են եղել բժշկական պարագաներ և գործիքներ՝ անգամ երկու տարվա ժամկետով»,–ասաց Թաթոյանը։
Ըստ ՄԻՊ–ի` կենտրոնների մեծ մասում խառը դեղորայքներ են կիրառվում՝ առանց դրանց համատեղելիության պարզման։ Բացի այդ, պատշաճ ձևով չեն կատարվում հոգեբույժների հետ թերապիայի սեանսները։
Թաթոյանը նշեց` ողջունելի է, որ 2021-ին Ավանի հոգեկան առողջության կենտրոնում բացվել է անչափահասների համար բաժանմունք, որում կարող է ստացիոնար բուժվել 12 անչափահաս։ Բայց, այնուամենայնիվ, մարզերում ապրող և խնդիրներ ունեցող անչափահասների համար կենտրոններ չկան, և երեխաներին անհրաժեշտ է լինում տեղափոխել Երևան։
Հիշեցնենք՝ Արման Թաթոյանը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան է ընտրվել 2018-ի իրադարձություններից առաջ՝ 2016 թվականի փետրվարի 23-ին։ Վեց տարի անց՝ 2022-ի նույն օրը, նրա պաշտոնավարման ժամկետն ավարտվելու է, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-24 12:46
Представители аппарата Омбудсмена встретились с задержанным во время акции в Тавушской области политологом Суреном Петросяном. Об этом заявила журналистам в мемориальном комплексе "Цицернакаберд" Омбудсмен Анаит Манасян.
-
2024-04-24 12:45
Посольство России в Армении на своей странице в ФБ опубликовало запись на русском и армянском языках в память жертв Геноцида армян.
-
2024-04-24 12:43
В Тавуше ни одна позиция не сдана. Об этом корреспонденту Oragir.News сообщил заместитель министра обороны Арман Саргсян, отвечая на вопрос, были ли сданы какие-либо позиции после установления первого пограничного столба.
-
2024-04-24 12:40
Председатель Совета Федерации Валентина Матвиенко поручила сенаторам подготовить и направить в парламент Армении запрос "в связи с антироссийскими заявлениями" спикера Алена Симоняна, сообщает ТАСС.