Հայկ ՄԱՄԻՋՆՅԱՆ․ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԲԵՐԱԾ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՌՈՒ ԵՆ, ՈՐԵՎԷ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՉԵՆ ԴԻՄԱՆՈՒՄ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Արմեն Սարգսյանի հրաժարականի դրդապատճառների մասին խոսելը դեռ վաղ է։ Այս մասին, այսօր՝ հունվարի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջնյանը:
«Բարդ է գնահատական տալ իրական և տեքստում արտահայտված դրդապատճառների վերաբերյալ։ Դրանք գուցե նույնական են, գուցե՝ ոչ։ Արմեն Սարգսյանի բերած պատճառաբանությունները, իմ կարծիքով, տրամաբանությունից հեռու են, որովհետև պարոն Սարգսյանը, երբ ստանձնում էր պաշտոնը, վստահ եմ, որ Սահմանադրությունը կարդացել էր։ Ուստի նույն երգը երգել 4 տարի շարունակ, 4 տարի խոսել լիազորությունների պակասից… ինքը գիտեր այդ պաշտոնի լիազորությունների մասին։
Այն սուղ լիազորությունները, որոնցից ինքն անդադար բողոքում էր, ինքը այդ սուղն էլ չէր իրականացնում՝ բացահայտ հակասահմանադրական օրենքների նկատմամբ իր վերաբերմունքը, բազմիցս ներքաղաքական այս կամ այն ճգնաժամի վերաբերյալ կրավորական կեցվածքը»,-ասաց Մամիջանյանը:
Նա նաև հավելեց. «Այո, ինքը լուսանցքում էր շատ ու շատ գործընթացների ժամանակ, այդ թվում՝ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն հայտարարության կնքման հետ կապված, ինչպես ինքն էր ասել։ Բայց դրան հակազդելւ որոշակի գործիքակազմ ուներ Արմեն Սարգսյանը: Եթե համարում էր, որ իր կարծիքը չեն լսում, չեն օգտագործում իրամբողջ գործիքակազմը, այս հրաժարականը կարող էր ավելի շուտ տալ, կարող էր կամովին չհրաժարվել որոշակի գործիքակազմի՝ հօգուտ ԱԺ-ի: Այնպես որ նրա պատճառաբանությունները չեն դիմանում որևէ քննադատության»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-23 22:40
Отстранить Никола Пашиняна от власти реально, самый правильный и доступный путь – выразить ему недоверие. Об этом сообщил третий президент Республики Армения, глава Республиканской партии Армении Серж Саргсян, который вместе со своими сторонниками участвует в традиционном факельном шествии.
-
2024-04-23 19:42
Тюрколог, кандидат исторических наук Варужан Гегамян предупредил об угрозе процессу международного признания Геноцида армян и диаспоре.
-
2024-04-23 19:29
C площади Республики Еревана стартует традиционное факельное шествие, посвященное 109-й годовщине Геноцида армян в Османской Турции.
-
2024-04-23 19:12
Граждане во главе с предстоятелем Тавушской епархии ААЦ, архиепископом Багратом Галстаняном пытаются перекрыть дорогу, ведущую от Айрума к КПП Баграташена. Однако находящиеся там многочисленные полицейские силы не позволяют этого.