Սայաթ ՇԻՐԻՆՅԱՆ․ ԵՍ ԿԱՍԿԱԾՎՈՒՄ ԵՄ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ՕԳՈՍՏՈՍԻՆ ՄԱՐՏՈՒՆԻՈՒՄ ՍՐՃԵՓ ԳՈՂԱՆԱԼՈՒ ՄԵՋ
Ոստիկանության պահեստազորի գնդապետ, «Հայաստան» դաշինքի անդամ Սայաթ Շիրինյանն այսօր՝ հունվարի 24-ին, բերման էր ենթարկվել Գեղարքունիքի մարզի Մարտունու վարչություն, քանի որ նախորդ տարվա օգոստոսի 26-ին, ըստ կասկածանքի, Մարտունու շրջանի Ներքին Գետաշեն գյուղից հափշտակել է սրճեփ սարք: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Բենիկ Գալստյանը:
«Նախորդ տարի գործը հարուցվել էր, սակայն կասեցվել է հանցանքը կատարած անձի անհայտ լինելու հիմքով: Այսօր Ոստիկանությունից Քննչական կոմիտե գրություն են հասցեագրում, որ սարքը հնարավոր է գողացված լինի մեքենայով, որը շահագործվում է Սայաթ Շիրինյանի կողմից: Պարոն Շիրինյանին հարցաքննեցին վկայի կարգավիճակով, մենք տվեցինք ցուցմունքներ, որ տեղյակ չենք սրճեփից, ոչ էլ Գետաշեն գյուղի գտնվելու վայրից: Հետաքրքիր է, թե ինչ օպերատիվ աշխատանքներ են կատարել ոստիկանները, որի արդյունքում ստացել են այս տվյալները: Մենք գնալու ենք դրա հետևից: Ես կարծում եմ, որ նման բաները հորինում են լրացուցիչ նեղություն տալու համար: Ռեպրեսիաներ են, և սա ժամանակի ընթացքում ազդելու է ողջ բնակչության վրա»,- նշեց Գալստյանը:
Սայաթ Շիրինյանի խոսքով՝ ինքը պատրաստվում էր դուրս հանել իր մենքենան, երբ ոստիկաններն ավտոմատներով մոտեցան նրան:
«Ոնց Նիկոլն է սովոր, տգետ Վահե Ղազարյանը, շոու արեցին, գցեցին գետնին և ձեռնաշղթաներով տանում էին չգիտեմ՝ ուր: Ի վերջո, հայտնվեցինք Մարտունու ոստիկանության բաժանմունքում, բայց չգիտեի, թե ինչու էին ինձ բերման ենթարկել: Բայց հատկապես կցանկանայի նշել Մարտունու բաժնի պետ ինքը ներկայացավ որպես գնդապետ Ստեփանյան Հակոբ, նման տգետ, անմակարդակ: Դա Վահե Ղազարյանի դեմքն է: Ես ասում եմ՝ ես երկու ժամից ավել այստեղ եմ, դուք պարտավոր եք ապահովել, որ ես կարողանամ իմ փաստաբանի, ընտանիքի հետ կապ հաստատել»,- ասաց Շիրինյանը: Շիրինյանն իրեն բերման ենթարկելու պատճառը ծիծաղելի և միաժամանակ վիրավորական որակավորեց:
«Վահե Ղազարյանը և իր աշխատակիցներն այնքան տգետ են, որ գործ սարքել էլ չգիտեն: Շիրինյանն ո՞ւր, Մարտունիում սրճեփի գողությունն ո՞ւր: Ես կասկածվում եմ նախորդ տարվա օգոստոսին Մարտունիում սրճեփ գողանալու մեջ: Դուք ինձ կարող էիք կանչել, զանգել, այդ շոուն ո՞րն է: Բա չե՞ք մտածում, որ վաղը դուք պառկելու եք: Ես կրտսեր սերժանտից դարձել եմ գնդապետ, դուք ի՞նչ եք կարծում՝ Շիրինյանը պետք է սրճեփ գողանա: Ես Մարտունիում վերջին անգամ եղել եմ 1997 թվականին: Բա այդ տգետները չեն ասել գոնե լուրջ բան մտածենք: Այն օրն էլ կառավարության նիստին ԿԳՄՍ ողորմելի նախարարն ասում է՝ ոստիկանության հեղինակությունն է բարձրացել: Չէ, այ տգետներ, ոստիկանության համազգեստն ատում են: Ոստիկանությունն ու հասարակությունը երբևէ այսքան տարանջատված չեն եղել: Հայրենիքը կորցնում ենք, Վահե Ղազարյանը գիտի այս ամենը մարսվելու է: Քանի դեռ այս ոհմակը դուրս չի շպրտվել, ես չեմ լռելու»,- ընդգծեց Սայաթ Շիրինյանը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-11 18:17
Окончательной четкости вокруг сроков процедуры выражения вотума недоверия премьер-министру Армении нет. Об этом заявил в беседе с журналистами после продлившейся около часа встречи с руководителем парламентской фракции «Честь имею» Айком Мамиджаняном 11 июня депутат от блока «Армения», представитель Верховного органа АРФ Дашнакцутюн Ишхан Сагателян.
-
2025-06-11 18:11
Расходы Министерства здравоохранения Армении в 2024 году составили 153,8 млрд драмов. Об этом на совместном заседании постоянных парламентских комиссий во время обсуждения отчета «Об исполнении Государственного бюджета Республики Армения в 2024 году» заявил 11 июня министр финансов республики Ваге Ованнисян.
-
2025-06-11 18:09
Нужно сдерживать попытки установления чьей-либо гегемонии на Южном Кавказе, заявил старший научный сотрудник иранского Института политических и международных исследований Сейед Мохаммад Казим Саджадпур на форуме APRI Armenia.
-
2025-06-11 18:06
Москва осведомлена об обеспокоенности Баку по поводу деятельности миссии ЕС в Армении. Об этом в ходе очередного брифинга заявила официальный представитель МИД РФ Мария Захарова.