Աշոտ Մինասյանի պաշտպան․ Միջին ծանրության հանցանքների համար 500 հազար դրամից սկսած գրավն ընդունելի էր
Ցանկացած գործողություն, որ տեղի է ունենում դատարանում, դատախազն իր ներքին համոզման հիման վրա է ներկայացնում դա, պաշտպանը՝ իր, դա առողջ իրավական բանավեճ է. Մենք մեր հակափաստարկները ներկայացրեցինք, թե ում փաստարկներն էին ավելի հիմնավոր ու իրավական, դա է՝լ հենց դատական պրոցեսի վերջարդյունքն է: Այս մասին, այսօր՝ հունվարի 26-ին, Գորիսում, դատարանի շենքում լրագրողների հետ զրույցում նշեց «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի պաշտպան Միհրան Պողոսյանը:
Նա տեղեկացրեց, որ միջնորդություն են ներկայացրել ողջամիտ գրավ կիրառել և ազատ արձակել Աշոտ Մինասյանին:
Հարցին, թե որն է ողջամիտ գրավը, պաշտպանը պատասխանեց. «Միջին ծանրության հանցանքների համար, եթե չեմ սխալվում 500 հազար դրամից սկսած գրավն ընդունելի էր: Սա միջին ծանրության հանցագործություն է: Կարծում եմ՝ այդ սկզբունքից ելնելով, այսինքն նվազագույնին մոտ գրավի սկզբունքով էլ պետք է այն կիրառվի:
Մեր միջնորդության հիմքը այն էր, որ չկա որևէ խափանման միջոց կիրառելու հիմք և պնդում էինք, որ խափանման միջոցը պետք է վերացվի: Մենք ուղղակի անազատության մեջ չպհվելու լրացուցիչ երաշխիք ենք առաջարկել:
Աշոտ Մինասյանի դեպքում չպետք է լինի որևէ խափանման միջոց, գործը պետք է քննվի առանցխափանման միջոցի, որը նորմալ դատական պրակտիկա է:
Ես միշտ դատարանից ակնկալում եմ օբյեկտիվ, ապացույցների և փաստական տվյալների վրա հիմնված իրավական դատական ակտ»,-ասաց նա, տեղեկացնում է News.am-ը:
Հիշեցնենք, որ Աշոտ Մինասյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-19 14:07
Денежные переводы из Армении в феврале сократились на 24,2%, сократились переводы в Россию, и напротив, увеличились в США.
-
2024-04-19 14:06
Госдепартамент назвал дезинформацией распространенную в азербайджанских СМИ фотографию документа, якобы принятая на прошедшей 5 апреля в Брюсселе трехсторонней встрече США-Европейский Союз-Армения, в котором отмечаются вопросы военного характера.
-
2024-04-19 14:05
Первый заместитель председателя комитета Государственной думы РФ по делам СНГ Константин Затулин в своем телеграм-канале ответил на письмо бывшего премьер-министра Армении Вазгена Манукяна.
-
2024-04-19 13:27
Беспилотники, сбитые над Исфаханом, по всей вероятности, запущены с территории Ирана. Такую запись сделал в соцсети X представитель иранского Национального центра киберпространства Хосейн Далириан.