Последние новости

Բլինկեն․ ԱՄՆ-ն բաց է երկխոսության համար և նախընտրում է կարգավորման դիվանագիտական ուղին

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հաստատել է անվտանգության երաշխիքների Ռուսաստանի առաջարկին ամերիկյան կողմի գրավոր պատասխանները փոխանցելու փաստը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Բլինկենը, խոսելով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ,հայտնել է, որ ամերիկյան կողմը Ռուսաստանին առաջ շարժվելու դիվանագիտական ուղին է առաջարկել:

«ԱՄՆ-ն բաց է երկխոսության համար և նախընտրում է կարգավորման դիվանագիտական ուղին: ՌԴ առաջարկներին ԱՄՆ պատասխանն ամբողջովին կոորդինացված է իր դաշնակիցների և Ուկրաինայի հետ»,- հայտնել է պետքարտուղարը: Նա տեղեկացրել է նաև, որ ԱՄՆ պատասխանները փոխանցվել են նաև Կոնգրեսին:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ