Последние новости

«Հրապարակ». ՓԱՇԻՆՅԱՆԸ ԹԵՍՏԱՎՈՐՎՈՒՄ Է ԵՎ ԴԻՄՈՒՄ ԲԺԻՇԿՆԵՐԻ. ՊԱՏՃԱՌԸ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈ՞ՒՆՆ Է

«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքական շրջանակներում երեկ ակտիվորեն քննարկում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կորոնավիրուսով հերթական վարակվածության փաստը՝ որակելով այն կասկածելի:

Եթե Փաշինյանը վարակը տանում է առանց ախտանիշների, ինչպես հաղորդեցին վարչապետի գրասենյակից, հարց է առաջանում՝ ինչո՞ւ հանկարծ կասկածեց, որ կորոնավիրուսով է վարակվել, և թեստավորվեց: Մի՞թե առանց որևէ պատճառի Փաշինյանը թեստավորվում է և դիմում բժիշկների։ Վարկածներից մեկի համաձայն, Փաշինյանը կա՛մ խուսափում է արտերկրյա պաշտոնական՝ իր համար անցանկալի միջոցառմանը մասնակցելուց, կա՛մ, մյուս՝ առավել հավանական վարկածով, պատճառը բանակի օրվա տոնակատարությունն է:

Հունվարի 28-ին Մարզահամերգային համալիրում միջոցառում է նախատեսված, որին մասնակցելու են նաև պատերազմից վերադարձածները: Ասում են՝ փորձել են Փաշինյանի մասնակցությամբ հուզիչ տեսարաններ բեմադրել, սակայն մասնակիցները չեն համաձայնել, Փաշինյանն էլ նպատակահարմար չի գտել «շարքային» կարգավիճակով՝ առանց շոուի մասնակցել այդ միջոցառմանը»։

Aysor.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ