Последние новости

Աղաջանյան․ Հայաստանը մտադիր է խորացնել համագործակցությունը Ռուսաստանի հետ

Հայաստանը մտադիր է խորացնել համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ, հատկապես ռազմական ոլորտում։ Լրագրողների հետ հրավիրված ասուլիսում նման հայտարարություն արեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՔՊ վարչության անդամ Էդուարդ Աղաջանյանը։

Նա չհամաձայնեց լրագրողի հետ, որը պնդում էր, որ պատերազմից հետո Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանի վրա մեծացել է։ Նրա խոսքով՝ երկրի արտաքին քաղաքականությունը կառուցվում է՝ հաշվի առնելով ազգային շահերը։

«Պատերազմից հետո Հայաստանի Հանրապետության անվտանգային ճարտարապետության գործում Ռուսաստանն ունի առանցքային կարևորություն և մենք պատրաստվում ենք մեր գործընկերների հետ շարունակել համագործակցությունը և էլ ավելի խորացնել մասնավորապես ռազմակամ ոլորտում»,- ասել է հանձնաժողովի ղեկավարը, տեղեկացնում է Sputnik Արմենիա։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ