Последние новости

Րաֆֆի Հովհաննիսյան․ Իշխանությունը ոսոխի թեզերն է կրկնում. սա աներևակայելի է

Չի կարելի հասնել Հայաստան-Ադրբեջան ամբողջական կարգավորման, խաղաղության պայմանագրի առանց Արցախի հիմնահարցի ամբողջական լուծման: Այս մասին, այսօր՝ հունվարի 28-ին «Եռաբլուրում» լրագրողների հետ զրույցում նշեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ՀՀ առաջին ԱԳ նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Ունենք Արցախի Հանրապետություն, որի տարածքային ամբողջականությունը խախտվել է, որի կարգավիճակը որոշված չէ, և քանի այդ հարցը լուծված չէ, չենք կարող ունենալ ամբողջական խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ: Կարելի է քայլեր կատարել թե Թուրքիայի հետ, թե Ադրբեջանի հետ առանց նախապայմանների, բանակցությունների միջոցով, բայց հույս տածել խաղաղության դարաշարջանի լոզունքի ներքո, ր մենք կունենանք խաղաղության պայմանագիր առանց Արցախի կարգավիճակի և տարածքային մբողջականության վերջնական վճռի, դա պատրանք է: Դա մեզ կբերի ավելի շատ պատերազմի, քան խաղաղության»,-ընդգծեց «Ժառանգության» ղեկավարը:

Նրա խոսքով, Արցախի խնդրի շուրջ բանակցությունները կարող են դանդաղել կամ դադարել, եթե մենք ուզենանք. «Գործող իշխանություններն իրենց հայտարարություններով ոնց որ արտացոլում են այդ դանդաղումը, և հուսով եմ, որ համանախագահները պատրաստ են վերականգնել իրենց գործառույթը կարգավիճակի ուղղությամբ իրենց աշխատանքները արագացնելու, ամբողջացնելու ուղղությամբ, բայց Հայաստանն ինքը պետք է դա ունենա: Ինձ թվում է, որ Հայաստանի կողմից նախաձեռնողականություն չկա»,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ աննախադեպ համարելով, որ ՀՀ իշխանության ներկայացուցիչներն իրենց հայտարարություններում արտացոլում են թշնամու թեզերը:

«Նախկինում երբեք չի եղել, որ պաշտոնյան փոխանակ շտկելու դիվանագիտական իրավիճակը, նախորդների իրական կամ թվացյալ սխալները, ուղղակի ընդունում է դե ֆակտո իրավիճակը և կրկնում է ոսոխի եղերական գործողություններն արդարացնող, սխալ, տմարդի հակաիրվական թեզերը: Սա ցավալի իրավիճակ է»,-ընդգծեց նա, տեղեկացնում է News.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ