Последние новости

Արթուր ՂԱԶԻՆՅԱՆ․ ` ԵՎՐՈՊԱՑԻ «ԲԱՐԵԿԱՄՆԵՐԸ» ԵՐԵՎԻ ՄՈՌԱՑԵԼ ԵՆ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՅՀՈՅԱՆՔՆԵՐԸ, ԲԱԲՏԻԿՈՎ ՄՈՒՐՃԸ

Եթե ԵԽԽՎ համար 2021թ-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունները ժողովրդավարական էին, ուրեմն այդ կառույցն ունի մասնագիտական ու արժեհամակարգային լեգիտիմության լրջագույն դեֆիցիտ, այս մասին գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը:

Նրա խոսքով` եվրոպացի «բարեկամները» երևի մոռացել են Նիկոլ Փաշինյանի կողմից տարածվող ատելության խոսքը, հայհոյանքները, սպառնալիքները, բաբտիկով մուրճը:

«Կամ նրանց չեն զեկուցել առնվազն 150.000 կեղծված ձայների մասին, վարչական ռեսուրսի անխնա և ամբողջ ծավալով օգտագործումը, ոստիկանական ուժերի ամենաթողությունը, լկտի ու սանձարձակ վարքագիծը, հարձակումները ընդդիմության շտաբերի ու ներկայացուցիչների բերման ենթարկելու բազմաթիվ դեպքերը:

Հեռու եմ այն մտքից, որ ԵԽԽՎ հանդիսանում է ժողովրդավարության լաբորատորիա, որտեղ որոշում են ստեղծել քաղաքական ճգնաժամեր կամ հանգուցալուծել դրանք:

Եթե մեր եվրոպացի «բարեկամներին» շատ է պետք վերջնականապես կապիտուլացնել հայկական պետականությունը և հանուն այդ նպատակի որոշվել է երկրորդ «պողպատե մանդատը» հանձնել պետական դավաճաններին, ապա դա արդեն քաղաքական դիրքորոշում է...

Հ.Գ. Ադրբեջանի և Թուրքիայի կողմից բանաձևին դեմ քվեարկելը ոչ մի պարագայում այն չի դարձնում հայամետ», - նշել է Ղազինյանը:

Aysor.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ