ՀՀ ԿԳՄՍ․ Համընդհանուր հեռավար ուսուցման անցնելու որոշում չկա
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պաշտոնապես տեղեկացնում է՝ սոցիալական հարթակներում շրջանառվող այն տեղեկատվությունը, թե փետրվարի 7-ից դպրոցները, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններն անցնում են հեռավար կրթության, չի համապատասխանում իրականությանը։
«Հեռավար կրթության անցնելու վերաբերյալ ԿԳՄՍ նախարարի նոր հրաման գոյություն չունի․ տարածվող փաստաթութղը անհեթեթություն է։
Մեր համաքաղաքացիներին խնդրում և հորդորում ենք հետևել միայն պաշտոնական լրահոսին, որը մշտապես զետեղվում է ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքում՝ escs.am, ինչպես նաև սոցիալական հարթակների պաշտոնական էջերում»,- «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։
Գերատեսչությունը նաև տեղեկացնում է, որ, գործող կարգավորումներով, ուսումնական հաստատությունը կարող է անցնել հեռավար ուսուցման՝ հիմք ընդունելով համաճարակային իրավիճակը։ «Այսինքն՝ եթե կան ուսումնական հաստատություններ, որտեղ համավարակի դեպքերը որոշակի տոկոսի են հասնում, ապա նրանք ժամանակավոր՝ 14 օրով անցնում են հեռավար կրթության՝ այդ մասին գրավոր տեղյակ պահելով նախարարությանը։ Համաճարակային իրավիճակի բարելավումից հետո ուսումնական հաստատությունները նորից անցում են կատարում առկա ուսուցման»,- ասվում է հաղորդագրության մեջ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-17 19:32
Появились новые кадры досрочного вывода контингента российских миротворцев из Нагорного Карабаха. И публикует российский телеканал "Звезда".
-
2024-04-17 19:28
В Брюсселе была достигнута предварительная договоренность о предоставлении помощи Армении из фонда мира Европейского Союза.
-
2024-04-17 19:25
Глава комитета Совета Федерации по международным делам Григорий Карасин отметил, что вывод российских миротворцев из Нагорного Карабаха является логичным следствием признания этой территории частью Азербайджана со стороны премьера Армении Никола Пашиняна.
-
2024-04-17 19:22
Командование иранского Корпуса стражей исламской революции (КСИР) выводит часть офицеров из Сирии из-за угрозы нанесения удара со стороны Израиля, сообщает газета The Wall Street Journal со ссылкой на собственные источники.