Последние новости

Լավրովն ու Բլինկենը հեռախոսազրույց կունենան

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հեռախոսազրույց կունենան փետրվարի 1-ին։ Տեղեկությունը լրագրողներին հայտնել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Տեղեկացվում է, որ հանդիպում դեռևս չի նախատեսվում։

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդը CBS հեռուստաալիքի եթերում ասել էր, որ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հավանաբար, հեռախոսազրույց կունենան առաջիկա շաբաթվա ընթացքում, տեղեկացնում է Sputnik Արմենիա։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ