Последние новости

Հայ խաղաղապահները խրախուսվել են Լիբանանի ռազմակայանի հրամանատարության կողմից

Հայոց բանակի կազմավորման 30-րդ տարեդարձի կապակցությամբ Լիբանանի Հանրապետության Շամա ռազմակայանում տոնական միջոցառում է կազմակերպվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Միջոցառման ընթացքում ռազմակայանի հրամանատարությունը բարձր զինվորական կարգապահության և բարեխիղճ ծառայության համար պատվոգրերով և շնորհակալական նամակներով է խրախուսել Լիբանանում խաղաղապահ առաքելություն իրականացնղ հայ զինծառայողներին։

Նշենք, որ Լիբանանի ու Իսրայելի սահմանային հատվածում ՄԱԿ-ի հովանու ներքո անցկացվող խաղաղապահ առաքելությանը մասնակցում է ՀՀ ԶՈւ խաղաղապահ ստորաբաժանումների 32 զինծառայող:

Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը տեղակայվել են 1978թ-ից։ ՄԱԿ–ի Անվտանգության խորհուրդը պարբերաբար երկարացնում է դրանց տեղակայման ժամկետը: Հայաստանն այդ խաղաղապահ առաքելությանն է միացել 2014թ-ի նոյեմբերին, տեղեկացնում է Sputnik Արմենիա:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ