Последние новости

Դեղորայքային իրարանցում. ինչո՞ւ են որոշ դեղամիջոցներ թանկացել

ՀՀ իշխանությունները լրջորեն սկսել են զբաղվել երկրի դեղագործական ոլորտով և մտադիր են «Դեղերի մասին» օրենքում նոր փոփոխություններ մտցնել։ Նրանց հաշվարկներով դա թույլ կտա զսպել դեղերի գնաճը, որոշ դեպքերում էլ` իջեցնել գինը։

Պաշտոնական մարմինները պնդում են, որ դեղերի հայկական շուկայում մենաշնորհ չկա, այն մրցունակ է և դեմպինգ էլ չկա։ Սակայն գները բոլորովին մրցունակ չեն, ավելին վերջին շրջանում գնաճ է նկատվում, հատկապես սրտային հիվանդների համար նախատեսված դեղերի մոտ։

Ինչի՞ հետ է դա կապված

Փորձագետները կարծում են, որ խնդիրը կապված է համաշխարհային շուկայում գնաճի միտման և օրենսդրական նորմերի հետ, որոնց համաձայն դեղերի իրացումից 20%–ի չափով ԱԱՀ է գանձվում։ Սա կարևոր է, քանի որ Հայաստանն իրեն դեղերով ապահովում է միայն 10-15%–ով, մնացած դեղամիջոցները մենք ներկրում ենք տարբեր երկրներից։

ԱԺ առողջապահության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը կարծում է, որ դեղերի թանկացումը կարող է կապված լինել պարենային զամբյուղի թանկացման (համաշխարհային աճը կազմել է շուրջ 26% – խմբ.) հետ։ Sputnik Արմենիային տված հարցազրույցում նա նշեց, որ խնդիրը ոչ այդքան թանկացումն է, որքան այն, որ դա պետք է լինի տրամաբանական և արդարացված։ Զեյնալյանը նշեց, որ այդ հարցին կարող է պատասխանել միայն առանձին դեղերի շուկայում համապատասխան ուսումնասիրությունից հետո։

«Առաջիկայում իմ նախաձեռնությամբ «Դեղերի մասին» օրենքում փոփոխությունների վերաբերյալ քննարկումներ կանցկացվեն։ Դա թույլ կտա զսպել գնաճը և նույնիսկ հասնել դրանց իջեցման։ Ներկա պահին այդ հարցը քննարկվում է ոլորտային գերատեսչությունների հետ, շուտով այն կքննարկվի նաև ներմուծողների հետ», – ասաց Զեյնալյանը։

Դեղերի շուկայում իսկապես գնաճ է գրանցվել։ Վերջին տարիների ընթացքում թանկացման առաջին ալիքը եղավ համավարակի ֆոնին։ Ամբողջ աշխարհում մարդիկ սկսեցին մեծ քանակի դեղեր (այդ թվում նաև COVID–ի բուժման համար կիրառվող վիտամիններ), պաշտպանության միջոցներ և հակասեպտիկներ գնել։ Պահանջարկը գնաճի հանգեցրեց։

Այսպես 2020 թվականի դեկտեմբերին նույն տարվա նոյեմբերի համեմատ դեղերը թանկացան 3,2%–ով։ Դա վերաբերում է սրտանոթային հիվանդությունների համար նախատեսված, այդ թվում ճնշումը կարգավորող դեղամիջոցներին։

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի գլխավոր քարտուղարի տեղակալ Դավիթ Հովհաննիսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ այդ հարցը նաև հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է։ Առաջիկա մի քանի օրերի ընթացքում սրտային հիվանդություններ ունեցողների համար նախատեսված դեղերի շուկայի ուսումնասիրության վերաբերյալ զեկույց կհրապարակվի։

«Մենք նախևառաջ ուսումնասիրել ենք այդ խմբի դեղերը, քանի որ 2019 թվականին մահացության դեպքերի 53%–ը եղել է սրտանոթային համակարգի հիվանդություններից», – ասաց Հովհաննիսյանը։

Միևնույն ժամանակ նա կարծում է, որ միջազգային շուկայում առկա գնաճը դեռ չպետք է ազդեր հայաստանյան գների վրա։ Քանի որ հայաստանյան շուկան փոքր է, ներկրողները դեղերը ներմուծում են միջնորդների միջոցով` չգնելով դրանք անմիջապես համաշխարհային արտադրողներից։ Հովհաննիսյանը կարծում է, որ թանկացումը կարող է կապված լինել լոգիստիկ ծախսերի թանկացման հետ։ Բացի այդ, Հայաստանը դեղերի մոտ 85% ձեռք է բերում արտերկրից, հետևաբար արժեքի վրա ազդում են նաև արժույթի տատանումները։

«Հանձնաժողովն աշխատում է այդ ուղղությամբ։ Անհրաժեշտ է ուսումնասիրել ամբողջ շղթան` ձեռք բերումից մինչև վաճառք», – ասաց Հովհաննիսյանը։

Նա կարծում է նաև, որ շուկան նոր կարգավորումների կարիք ունի. անհրաժեշտ է կա՛մ գների կարգավորման մեխանիզմներ ներդնել, կա՛մ նոր հարկային քաղաքականություն ձևավորել։

Հայաստանը ԱՊՀ–ում և տարածաշրջանում միակ երկիրն է, որտեղ դեղերի իրացման համար 20%–ի չափով ԱԱՀ է վճարվում։ Դա անկասկած ազդում է դեղերի արժեքի վրա։ Ռուսաստանում և Մոլդովայում նույնպես գործում է ԱԱՀ–ն, սակայն այնտեղ դա ընդամենը 8% է կազմում։ Ուկրաինայում` 7%։ Իսկ Վրաստանում, Բելառուսում և Ղազախստանում դեղերն ընդհանրապես ազատված են ԱԱՀ–ից։

«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանն իր հերթին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հաստատեց, որ դեղորայքի շուկայում գները սկսեցին աճել, երբ սկսվեց համավարակը։

«Դա կապված էր ինչպես համաշխարհային շուկայում, այնպես էլ Հայաստանում դեղերի կոնկրետ խմբի մեծ պահանջարկի հետ», – ասաց Չիլինգարյանը։

Նա պարզաբանեց, որ Հայաստանում գնագոյացման վրա նախևառաջ ազդում են միջազգային շուկայում սահմանված սակագները, քանի որ դեղերի մեծ մասը ՀՀ–ն ներկրում է։

Չիլինգարյանը նշեց, որ Հայաստանի տնտեսությունը ներկա պահին այնքան ուժեղ չէ` դեղերի սեփական լայնածավալ արտադրություն սկսելու համար։ Սակայն նա նաև կարծում է, որ իրավիճակից հնարավոր է դուրս գալ մեր երկրում դեղերի վաճառքի համար հարկվող ԱԱՀ–ի վերանայման կամ լիարժեք չեղարկման դեպքում։

Ներկա պահին Հայաստանում գրանցված է շուրջ 3 300 անուն դեղ։ 2019 թվականին ներկրվել է մինչև 95 մլն դոլար արժողության դեղորայք։ 2020 թվականին` 145 մլն դոլարի (այդ թվում դեղամիջոցների փոքր տոկոս մարդասիրական օգնության շրջանակում)։ 2021 թվականին ներկրվել է 20%–ով ավելի։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • КОМУ ПРЕДОСТАВИЛИ НАЛОГОВЫЕ ЛЬГОТЫ?
      2024-04-18 06:44

      За счет налоговых льгот бюджет Армении в 2024 году недополучит 630 млрд драмов, или более 1,5 млрд долларов по нынешнему курсу. Об этом во время обсуждения 17 апреля заявил доктор экономических наук Вардан БОСТАНДЖЯН, передает NEWS.am.

    • СЮНИК ОКАЗАЛСЯ В ТУРЕЦКИХ КЛЕЩАХ
      2024-04-18 06:40

      Как передает Aysor.am, тюрколог Варужан ГЕГАМЯН пишет: «Уход России из Арцаха означает для нас две главные вещи. Полное уничтожение субъектности Арцаха. Чтобы вновь освободить Арцах, в буквальном смысле слова, мы должны начать не с нуля, а с минуса.

    • МВФ ПРОГНОЗИРУЕТ 6-ПРОЦЕНТНЫЙ РОСТ
      2024-04-18 06:37

      Рост экономики Армении на 2024 год составит 6,0%, а в 2025-м – 5,2% (по сравнению с 8,7% по итогам 2023 года). Об этом говорится в прогнозе мировой экономики (World Economic Outlook) на 2024 год от Международного Валютного фонда, передает Sputnik Армения.

    • Сатановский: ИСТОРИЯ РОССИИ ПОСЛЕДНИХ 300-350 ЛЕТ В ЗАКАВКАЗЬЕ ПОДОШЛА К КОНЦУ
      2024-04-18 06:34

      История последних 300-350 лет Российский империи, а потом Советского Союза, на излете Российской Федерации на Северном Кавказе, и в Закавказье, и в Средней Азии подошла к концу. Об этом в беседе с корреспондентом NEWS.am заявил президент российского Института Ближнего Востока Евгений Сатановский.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ