Последние новости

Դատավորներն ու փաստաբաններն ակցիա կիրականացնեն՝ ի աջակցություն Բորիս Բախշիյանի

Մի խումբ դատավորներ այսօր կհավաքվեն Երևան քաղաքի դատարանի Աջափնյակ 1 նստավայրի (ք.Երևան, Նազարբեկյան 40) մոտ՝ ի աջակցություն դատավոր Բորիս Բախշիյանի և հանուն դատավորների ֆունկցիոնալ ազատության և դատական իշխանության անկախության։

Ժամի մասին ավելի ուշ կհաղորդվի:

Դատավորների ակցիային միանալու են նաև մի խումբ փաստաբաններ:

Հունվարի 31-ին Բարձրագույն դատական խորհրդին ՀՀ գլխավոր դատախազի կողմից ներկայացվել էր երկու միջնորդություն՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին և դատավորին ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին։

Խորհուրդը միաձայն որոշել է ներկայացված երկու միջնորդությունը բավարարել:

Հիշեցնենք` երեկ Դատավորների միությունը հայտարարությամբ էր հանդես եկել՝ մտահոգություն հայտնելով Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ դատախազության և ԱԱԾ քննչական դեպարտամենտի կողմից քրեական հետապնդում իրականացնելու և անձեռնմխելիությունից (այդ թվում անձնական ազատությունից) զրկելով զուգորդված քրեական հետապնդում իրականացնելու գործընթացի հետ կապված, որը պայմանավորված է դատավորի գործունեության հետ։

Հունվարի 26-ին Բորիս Բախշիյանի որոշմամբ «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանն ազատ էր արձակվել:

Բորիս Բախշիյանը քննում է նաև Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի, Գորիսի փոխքաղաքապետեր Մենուա Հովսեփյանի և Իրինա Յոլյանի քրեական գործերը, տեղեկացնում է Aysor.am։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ