Последние новости

Կադրի Սիմսոնը կայցելի Ադրբեջան և ԱՄՆ՝ քննարկելու ԵՄ-ում գազի մատակարարման հարցը

Էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Կադրի Սիմսոնը կայցելի Ադրբեջան և ԱՄՆ՝ քննարկելու ԵՄ-ում գազի մատակարարման հարցը։ Փետրվարի 4-ին նա կմեկնի Ադրբեջան, իսկ փետրվարի 7-ին՝ ԱՄՆ։ Այս մասին երեքշաբթի Բրյուսելում կայացած ճեպազրույցում հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Թիմ Մաքֆին։

«Գազի մատակարարման շուրջ բանակցությունները կշարունակվեն։ Եվրահանձնակատար Սիմսոնը փետրվարի 4-ին կմեկնի Ադրբեջան, որտեղ կմասնակցի Հարավային գազային միջանցքի մասնակից երկրների նախարարական հանդիպմանը։ Փետրվարի 7-ին նա և ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կմեկնեն ԱՄՆ՝ մասնակցելու ԵՄ-ԱՄՆ էներգետիկայի հարցերով խորհրդի նիստին»,- նշել է նա, տեղեկացնում է News.am։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ