Последние новости

Սկսվեց․ Ալեն Սիմոնյան․ Դատական համակարգը Հայաստանում «մաքրվելու» է

Փաստ է, որ մամուլն այսօր ազատ է, քան երբևէ, այնքան ազատ է, որ անցնում է թույլատրելիության սահմանները` սկսած անձնական վիրավորանքներից։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ նախագահի պարտականությունները կատարող Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Հայաստանի վերաբերյալ օրեր առաջ ԵԽԽՎ ընդունված բանաձևին ընդդիմադիրների դեմ լինելուն և այն փաստարկին, որ չէին կարող կողմ քվեարկել մի բանաձևի, որում Հայաստանում ժողովրդավարության առաջընթացի մասին է խոսվում, այնինչ մամուլի դեմ ճնշումներ կան, ընտրված ՏԻՄ ղեկավարների քրեական ու քաղաքական հետապնդման են ենթարկվում, իշխանությանը ոչ հաճո որոշումներ կայացնող դատավորները ևս հետապնդումների են ենթարկվում։

Ըստ Ալեն Սիմոնյանի՝ բոլոր նրանք, որոնք քրեական անցյալ ունեն, սկսել են քաղաքականությամբ զբաղվել, որպեսզի քրեական գործերը որպես քրեական հետապնդում ներկայացնեն։

«Կներեք, ի՞նչ քաղաքական հետապնդում, ընտրությունները անցել ենք, մենք ամենաբարդ իրավիճակում հաղթել ենք ամենաբաց ընտրություններում, հաղթել ենք, որոշ քաղաքներում պարտվել ենք։ Ձեզ թվում է՝ մենք դրա պատճառով պետք է գնայինք ինչ-որ քայլերի՞, ո՛չ։ Էդ մարդիկ փորձում են իրենց հանցագործություններն իրենց քաղաքական գործունեությամբ քողարկել»,- ասաց Սիմոնյանը։

Անդրադառնալով դատավորների նկատմամբ կայացված վճիռների պատճառով սկսված քրեական հետապնդումներին՝ Սիմոնյանը արձագանքեց

«Ակնհայտ է, որ առնվազն մինչև վերջերս դատական համակարգում մեծ խնդիր ունեին։ Երբ իշխանությունը հրաժարվեց զանգել դատավորներին, նրանք, ովքեր այդ դատավորներին այն ժամանակ նշանակել էին, մտածեցին՝ դե, եթե իշխանությունը չի անում, մենք կարող ենք դա անել, և չէին խորշում օգտվել այդ հնարավորությունից։ Դատական համակարգը Հայաստանում «մաքրվելու» է։ Լինելու է ազատ, անկախ, մաքուր դատական համակարգ, որի որոշումներով միշտ չէ, որ իշխանությունը բավարարված է լինելու, բայց դա լինելու է անկախ դատական համակարգ»։

Սիմոնյանը վստահեցրել է, որ եթե իշխանության որևէ ներկայացուցիչ կոռուպցիոն գործարքներում ներգրավվեն, կպատժվեն հենց թիմակիցների կողմից՝ այդ կերպ բացառելով դրա հավանականությունը։

«Դա անհնար բան է, առնվազն իմ թիմակիցների, էլ չեմ ասում երկրի ղեկավարի մասով, եթե մեզանից որևէ մեկը կոռուպցիոներ լինի, մենք չենք պլստա, կպատժվենք, եթե նման ուղղությամբ գնանք, հենց մեր գործընկերները մեզ կպատժեն։ Ասում են` ես ջրագիծ եմ անցկացնում, առանձնատուն եմ կառուցում, ես հրավիրում եմ, թող գան այդ ջրագիծը, կառուցվող առանձնատունը ցույց տան»,- Սիմոնյանը։

Անդրադառնալով ընդդիմության այն քննադատությանը, որ Սիմոնյանի՝ որպես ԱԺ նախագահի կատարած մի շարք արտասահմանյան այցերը որևէ արդյունք չեն տվել այսքան ժամանակ, Սիմոնյանը արձագանքեց՝ իր վերջին այցը ԱՄՆ աննախադեպ է եղել վերջին 30 տարվա ընթացքում։

«Նման բարձրաստիճան պաշտոնյայի հետ ՀՀ համարժեք պաշտոնյայի հանդիպում վերջին անգամ երևի եղել էր 30 տարի առաջ անկախության շրջանում, դրանից հետո նման հանդիպումներ չեն եղել։ Իմ այդ հանդիպումները ՀՀ անվտանգության երաշխիքներ են։ Ասում են, օրինակ՝ «խավիարային դիվանագիտություն», բա մենք ինչի՞ դիվանագիտություն պետք է ունենանք, ստիպված մեր միտքը, ազնվությունն ենք հակադրում։ Սա մեծ դիվանագիտություն է, որտեղ մենք երեք անգամ ավելի ջանք ենք գործադրում, որ կարողանաք մեր ասելիքը առաջ տանել»մ,- նշել է Սիմոնյանը, տեղեկացնում է News.am։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ