Последние новости

ՀՀ ԱԳՆ․ Եթե ինչ-որ մեկին թույլատրված է հարցերն ուժով լուծել, ուրեմն, թույլատրված է բոլորին

Միջազգային հանրությունը պետք է կողմնորոշվի ուժի չկիրառման սկզբունքի գործունության հարցում։ Այս մասին փետրվարի 2-ին Ավստրիայի ԱԳՆ ղեկավար Ալեքսանդր Շալենբերգի հետ համատեղ մամուլի ասուլիսում տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը։

Պատասխանելով Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավորության և «կարմիր գծերի» մասին հարցին՝ նախարարը նշել է, որ պատասխաններն ավելի քան ակնհայտ են։

«Ես արդեն ասել եմ, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունը միակ միջազգային ձևաչափն է, որն օժտված է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիների որոնման մանդատով։ Լուծումն առայժմ գտնված չէ, և բանակցություններն այդ ձևաչափով պետք է շարունակվեն»,- ընդգծել է նախարարը։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ աշխատանքի արդյունքներից մեկը պետք է դառնա համընդհանուր խաղաղության համաձայնագրի պարամետրերի ճշտումը և, ըստ էության, դրա կնքումը։ «Սկզբունքներից մեկը ժողովուրդների ինքնորոշման իրավունքն է։ Մյուս սկզբունքը՝ ուժի չկիրառման սկզբունքը, 2020թ. կոպտորեն խախտվեց։ Ոչ միայն Հայաստանը և Արցախը, ամբողջ աշխարհը պետք է որոշի՝ մնո՞ւմ է արդյոք այդ սկզբունքը օրակարգում, թե՞ պետությունները կարող են ուժով լուծել ժողովուրդների ճակատագրերը։ Եթե կանոնը խախտվում է մեկի համար, ուրեմն, մյուսների համար էլ նման դուռ է բացվում»,- նախազգուշացրել է Արարատ Միրզոյանը, տեղեկացնում է News.am։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ