Последние новости

Թաթոյան․ Ադրբեջանը խաղաղության մասին միշտ խոսում է երկիրը վերացնելու սպառնալիքով

Ադրբեջանական իշխանությունը մեզ հետ խաղաղության մասին միշտ խոսում է սպառնալիքով` երկիրը վերացնելու, ավերելու սպառնալիքով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Սա ոչ միայն և ոչ այնքան հռետորաբանություն է, այլ հայատյացության տարիների պետական քաղաքանություն (կրթություն, մշակույթ, սպորտ և այլն)` մարդու իրավունքների խախտումների, պատերազմական հանցանքների իրական աղբյուրը:

Մեզ պետք են մեր իրավունքների իրական երաշխիքներ. մնացյալ ամեն ինչ պատրանք է:

Հ.Գ. Մեր հարևան երկրի ղեկավարի վերջին ելույթները ևս արձանագրել ենք, առանձնացրել ենք մեզ վերաբերող ատելության ու թշնամանքի մասերը և էլի կուղարկենք միջազգային մարմիններին»,- նշել է Թաթոյանը, տեղեկացնում է News.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ