Մոտ 1 մլրդ դրամ՝ հատկացում սահմանադրական բարեփոխումների գործընթացին
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 3-ի նիստում որոշում ընդունեց, որով ԵՄ-ից ստացված «Աջակցություն Հայաստանում դատական ոլորտի բարեփոխումների իրականացմանը» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում չօգտագործված մոտ 1 մլրդ դրամը կուղղի Սահմանադրական բարեփոխումների իրականացման գործընթացի շրջանակներում նախատեսվող բարեփոխումներ իրականացնող մարմնի` սահմանադրական բարեփոխումների խորհուրդի ձևավորմանը և վերջինիս գործունեության իրականացման կարգի մշակմանը, ինչպես նաև մի քանի օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու նախագծերի մշակմանը:
Գումարի մի մասը նախատեսվում է հատկացնել «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելուն: Օրենքի լրամշակման հիմնավորման մեջ ասվում է. «Զանգվածային լրատվության միջոցների կողմից իրադարձությունների օբյեկտիվ լուսաբանումը, անձանց՝ հավաստի և բազմակողմանի տեղեկատվություն ստանալու, մասնավոր կյանքի և արժանապատվության իրավունքների իրացման և պաշտպանության ապահովումը պահանջում են լրագրողական էթիկայի կանոնների սահմանման իրավական հիմքերի ձևավորում: Լրագրողական էթիկայի կանոնների գործնական իրականացումը պահանջում է նաև համապատասխան վերահսկողական գործիքների առկայություն»:
1 մլրդ դրամից միջոցներ կհատկացվեն նաև վեճերի լուծման այլընտրանքային միջոցների զարգացմանն ուղղված բարեփոխումների շրջանակներում «Հաշտարարության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենքի և հարակից օրենսդրական նախագծերի փաթեթի նախապատրաստմանը և Դատավարական օրենսդրության վերանայմանը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-19 19:13
Опубликованный азербайджанскими СМИ документ касательно трехсторонней встречи Армения-ЕС-США в Брюсселе 5 апреля не имеет ничего общего с реальностью, заявил спикер Службы внешних связей и политики безопасности ЕС Питер Стано.
-
2024-04-19 19:10
Начавшийся несколько дней назад процесс вывода российских миротворческих войск с оккупированной Азербайджаном территории Арцаха вызывает тревогу 150 000 арцахцев, которые несколько месяцев назад под реальной угрозой геноцида были вынуждены покинуть свою Родину. Об этом говорится в заявлении, распространенном тремя фракциями парламента Арцаха.
-
2024-04-19 19:10
Главы МИД стран G7 на встрече в Италии выступили с заявлением в адрес Армении и Азербайджана с призывом сохранять полную приверженность мирному процессу.
-
2024-04-19 18:13
Департамент информации и по связям с общественностью аппарата премьер-министра ответил на письменные запросы ИА «Арменпресс».