Последние новости

Դատավոր Բախշիյան․ Մշտապես առաջնորդվել եմ իմ սեփական սկզբունքներով

Դատավոր Բորիս Բախշիյանը շնորհակալ է, որ իր գործով լայն լուսաբանում է կատարվում:

«Ես ցանկանում եմ, որ հանրությունն իմանա՝ ես իմ ամբողջ աշխատանքային գործունեության ընթացքում մշտապես առաջնորդվել եմ իմ սեփական սկզբունքներով, դրանք հետևյան են՝ օրենքի ու խղճի առաջ իմ պատասխանատվությունը», - դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց դատավորը:

Նա նշեց, թե իր նկատմամբ իրականացվող ողջ գործընթացը բացառապես միջամտություն է իր՝ որպես դատավորի լիազորությունների իրականացմանը:

Դատավորն ասաց, որ իր գործառույթներն իրականացրել է օրենքին համապատասխան, տեղեկացնում է Aysor.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ