Последние новости

Արթուր Վանեցյան․ Չպետք է թույլ տանք, որ Հայաստանը վերածվի բռնապետության

Հայաստանում գործող իշխանությունը բռնաբարում է իրավական դաշտն ու արդարադատությունը, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ նախկին տնօրեն, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, որն, ի աջակցություն դատավոր Բորիս Բախշիյանի, եկել է դատարանի բակ:

Նա նշեց, թե պետք է այս հարցի շուրջ հասարակությունն ընդվզի ու հստակ գնահատական տա ստեղծված իրավիճակին:

«Մենք այստեղ չենք եկել պաշտպանելու կոնկրետ մի դատավորի, մենք եկել ենք պաշտպանելու արդարադատությունը, ուստի, մեր բոլոր քայլերը պետք է ուղղված լինեն նրան, որ թույլ չտանք Հայաստանը վերածվի բռնապետության, իսկ մենք տեսնում ենք, որ ՀՀ իշխանությունները հստակ քայլերով մեր երկիրը տանում են դեպի բռնապետություն»,-նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը։

Արթուր Վանեցյանի խոսքով՝ իշխանությունը ողջ պետական համակարգը բաժանել է «ցանկալիների» ու «ոչ ցանկալիների»:

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարն ասաց, որ Հայաստանն այսօր գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում. կան չլուծված անվտանգային բազմաթիվ խնդիրներ, լուծված չէ գերիների վերադարձի հարցը, բայց իշխանության քայլերը միայն սեփական պաշտոնավարումը երկարաձգելուն են ուղղված, տեղեկացնում է Aysor.am։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ