Последние новости

Ասլանյան․ «Թեստերի 70-80%-ի պատասխանը դրական է գալիս»

Վերջին օրերին Շիրակի մարզում նկատվում է ինչպես «Օմիկրոն» մանրէահիմքով վարակվելու, այնպես էլ սեզոնին բնորոշ շնչառական հիվանդությունների դեպքերի աճ: Թեև այս պահին մարզում Covid-բաժանմունքները դեռ չեն գործում, սակայն բավականին ծանրաբեռնված են աշխատում առողջության առաջնային պահպանման օղակները:

«Օրական թեստերի 70-80 տոկոսը գալիս է դրական պատասխանով: Իրավիճակը վերահսկելի է, բայց լարված»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետի պարտականությունները կատարող Լեյլի Ասլանյանը:

Այս պահին հստակ թվերի մասին խոսել հնարավոր չէ, քանի որ գրիպին և սուր շնչառական վիրուսներին բնորոշ ախտանիշներով հիվանդների մեծ մասը բուժումը ստանում է տնային պայմաններում՝ հաճախ նաև չդիմելով բժշկի:

Վիրուսների հիմնական թիրախում են քրոնիկ հիվանդներն ու երեխաները։ Մարզի դպրոցներից մեկն արդեն անցել է հեռավար ուսուցման:

«Հեռավար ուսուցման անցնելու որոշումը կայացնում է վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնը` հաշվի առնելով բացականների թիվը»,- ավելացրեց Ասլանյանը։

Միաժամանակ նա նշեց` թեև ի տարբերություն նախորդ ալիքների, հիմա հիվանդությունը շատ բարդ ընթացք չի ունենում, բայց մեծ է վարակելիության տոկոսը։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ