Последние новости

Արցախի պատգամավոր․ Պետք է ձևավորել համազգային հուժկու շարժում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Պետք է սթափվել և օր առաջ կանգնեցնել այս պարտությունների շղթան։ Այս մասին այսօր՝ փետրվարի 5-ին, ՀՅԴ-ի 131-ամյակին նվիրված միջոցառմանը հայտարարեց ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի նախագահ, Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Մոսիյանը։

 

«Մի կողմ թողնել մեկը մյուսին մեղադրելու, անձնական ամբիցիաներին հագուրդ տալու հաշվարկներով առաջնորդվելու արատավոր երևույթները և կանգնել ընդհանուր շարք։ Ձևավորել համազգային հուժկու շարժում, որի առաջամարտիկները կլինեն ձևավորվելիք իրական ազգային էլիտայի ներկայացուցիչները, իրենց կոչմանը հավատարիմ զինվորականները, ուժային կառույցների ներկայացուցիչները, դատավորները, մտավորականները, գործարարները, Հայաստանի, Արցախի և սփյուռքի մեր հայրենակիցների այն բոլոր ներկայացուցիչները, որոնք կելնեն պայքարի՝ Հայաստանի թուրքացումը և Արցախի հայաթափումը կանխելու համար»,- հայտարարեց Արթուր Մոսիյանը, տեղեկացնում է News.am-ը։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ