Последние новости

Մակրոն․ Հնարավոր չէ կարգավորել միջազգային իրավիճակն առանց Ռուսաստանի հետ երկխոսության

Հնարավոր չէ կարգավորել միջազգային իրավիճակն առանց երկխոսության Ռուսաստանի հետ: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Մոսկվա այցելության նախօրեին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Վերջին շրջանը հաստատել է, որ, եթե մենք հրաժարվենք երկխոսությունից, իսկ այդպիսին էր եվրոպացիների ընտրությունը, երբ մենք կանցլեր Մերկելի հետ առաջարկում էինք անցկացնել ԵՄ-Ռուսաստան գագաթնաժողովը, ապա անհնար է կարգավորել որևէ հակամարտություն»,-ասել է Մակրոնը le Journal du Dimanche փարիզյան շաբաթաթերթին տված հարցազրույցում:

«Չ՞է որ այդ դեպքում մենք թույլ ենք տալիս ուրիշներին խոսել մեր անունից և չենք կարող այլևս աջակցել մեր կոլեկտիվ անվտանգությանը»,-նշել է նա: Մեկնաբանելով Ուկրաինայի շուրջ իրավիճակը՝ նա ընդգծել է, որ այժմ անհրաժեշտ է նվազեցնել լարվածությունը երկխոսության ճանապարհով զինված հակամարտությունից խուսափելու համար, տեղեկացնում է News.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ