Последние новости

Մարտունու շրջանում ավտոբուս է շրջվել․ 13 տուժածներից 11-ը Թուրքիայի քաղաքացիներ են

Արցախի Մարտունու շրջանում թուրքական ընկերության աշխատակիցները վթարի են ենթարկվել, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Վթարը տեղի է ունեցել 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքում։

Վթարի հետևանքով տուժել է 13 մարդ, որոնցից 11-ը Թուրքիայի քաղաքացիներ են։ Տուժածներից երկուսը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, նրանց վիճակը գնահատվում է ծանր։ Մնացած 9 տուժածների վիճակը գնահատվում է միջին ծանրության։

Հաղորդվում է նաև, որ ավտոբուսը պատկանում է թուրքական ընկերությանը, որը կառուցում է Վարանդա-Շուշի ճանապարհը, տեղեկացնում է Sputnik Արմենիա:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ