Последние новости

Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆԸ ԴԻՄԵԼ Է ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻՆ՝ ԲՈՐԻՍ ԲԱԽՇԻՅԱՆԸ ՀԵՐԹԱԿԱՆ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆ Է

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը դատավոր Բորիս Բախշիյանին քաղբանտարկյալ է համարում։

Հիշեցնենք՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Դավիթ Արղամանյանի, որոշում կայացրեց կալանավորել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանին։

«Այսպիսով, ունեցանք հերթական քաղաքական բանտարկյալը, հանձին դատավոր Բորիս Բախշիյանի։ Իսկ ո՞վ էր կասկածում, որ նոր ստեղծված քաղաքական հետապնդումների մասնագիտական դատարանի պատանի թմկբահար դատավորն ընդունելու է կալանքի որոշում։ Ահա այս տարիներին դատարանների ստրկացման քայլերի ոչ սպառիչ շղթան՝ գաղտնազերված հայտնի եռակողմ հեռախոսազրույցներ- «Կա՞ Հայաստանում դատավոր, որ ինձ չլսի»-դատարանների շրջափակում-ՍԴ ջախջախում-«վնգստացող դատավորներ»-Քրգործի հարուցում և դատավոր Դավիթ Գրիգորյանին մեղադրանք առաջադրում-Ռուբեն Վարդազարյանին մեղադրանք առաջադրում-Գագիկ Ջհանգիրյանին ԲԴԽ խցկում-դատարաններից համակարգիչների առգրավում-քաղաքական հետապնդումների (կալանքի) մասնագիտական դատարանների ստեղծում։

Այս ամենն ուղեկցվում էր քաղաքական բռնություններով, Արցախի հարցով «գաղտնի բանակցություններով», ի վերջո պարտությամբ, Արցախի հանձնումով, հետագայում Սյունիքի տարածքների հանձնումով, հազարավոր զոհերով, շուտով․․․»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Իշխանյանը։

Նա երկրի ապագայով անհանգստացող ընդդիմադիր գործիչներին կոչ է արել հույս չդնել այսպես կոչված «սահմանադրական ճանապարհով», այն է՝ իրավական գործընթացներով պայքարի հաջողության վրա։

«Կարծում եմ, որ դուք նույնպես սա հիանալի հասկանում եք, բայց․․․

Է՛հ շարունակենք «կառուցողական» ընդդիմադիր քայլերը, մինչև․․․

Հետո կասենք «Մենք ինչո՞վ էնք մեղավոր, պատասխանատուն և մեղավորն իշխանություններն էին, իսկ մենք չուզեցինք երկիրը քաոսի վերածել»։ Իրո՞ք, իսկ եթե անկեղծ խոսենք, ապա վճռականություն չունեցանք և հարմարվեցինք»,-ընդգծել է իրավապաշտպանը։

Aysor.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ