Զավեն ԽՈՒԿԵՅԱՆ․ 2021 ԹՎԱԿԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԱՆՎԵՐԱԴԱՐՁ ՀԵՌԱՑԵԼ Է 73 571 ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻ
Տնտեսագետ Զավեն Խուկեյանը գրում է․ Կա սուտ, մեծ սուտ և կա նորին մեծություն ՎԻՃԱԿԱԳՐՈւԹՅՈւՆԸ: ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2021 թվականի ՀՀ սահմանահատումների վերաբերյալ տեղեկատվություն՝ ըստ որի արձանագրված ելք-մուտք հաշվեկշիռը կազմում է -43 874 մարդ, իսկ այս թվի կողքին ներկայացված է մեկ այլ տվյալ՝ ՀՀ փաստաթղթերով սահմանահատումների թիվը՝ -73 571, այսինն ՀՀ-ից հեռացել և այլևս չեն վերադարձել 73 571 ՀՀ քաղաքացիներ, իսկ թե ինչպես է ստացվում 43 874 թիվը, շատ պարզ է: Հաշվարկը իրականացվել է 2021 թվականի դեկտեմբեր ամսվա տվյալների հիման վրա, երբ ՀՀ մուտք են գործել բազմաթիվ զբոսաշրջիկներ իրենց ձմեռային հանգիստը անցկացնելու համար:
Այսինքն զբոսաշրջիկները փաստացի գտնվել են ՀՀ-ում 2021 թվականի ավարտին, բայց նրանք միևնույնն է լքելու են ՀՀ սահմանները 2022 թվականի հունվար ամսին: Սրանից բացի նաև շուրջ 4 000 օտարերկրյա քաղաքացի կացության իրավուքնի հայցում է իրականացրել: Ստացվում է, որ Վիճպետկոմը թվային հերթական մանիպուլյացիայի միջոցով՝ օգտագործելով այդ պահին ՀՀ-ում գտնվող զբոսաշրջիկների թիվը ստացել է 43 874 թիվը, մինչդեռ ընդամենը օրեր անց այդ նույն զբոսաշրջիկները լքելու են ՀՀ սահմանները:
Հիմա շատերը կասեն, որ ՀՀ քաղաքացիներից շատերը հրաժարվել են ՀՀ քաղաքացիությունից, և օտարերկրյա քաղաքացիությամբ վերադարձել են ՀՀ: Այդ իսկ պատճառով հանուն արդարության հաշվի առնենք նաև այն թիվը, որ ՀՀ քաղաքացիները հրաժարվելով ՀՀ փաստաթղթերից ձեռք են բերել օտարերկրյա քաղաքացիությունը, բայց միևնույն ժամանակ վերադարձել են ՀՀ և կացության իրավունք հայցել՝ հիմք ընդունելով ազգությամբ հայ լինելը՝ նրանց թիվը կազմում է 5 497 , անգամ այդ դեպքում բացասական սալդոյի թիվը կասմում է 68 074, այսինքն այն պնդումը որ հայրեը հրաժարվելով ՀՀ քաղաքացիությունից ստանալով օտարերկրյա քաղաքացիություն լավ փչած փուչիկ է:
Ստացվում է, որ ՀՀ-ից արտագաղթը 2021 թվականին կազմել է շուրջ 68 հազար մարդ: Գործող իշխանությունները բարձր աղաղակում էին իրենց կառավարման տարիներին դրական սալդոյի մասին, մինչդեռ այն ընդամենը մեկ տարվա ցուցանիշը ամբողջությամբ խժռեց ու տարավ դեպի բացասական սանդղակ:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-25 11:53
Не дождавшись окончания процесса уступок территорий, обещанных правительством РА на первом этапе, Азербайджан уже напоминает о других своих ожиданиях: коридоре, конституционных изменений и решения о разоружении. Об этом пишет секретарь оппозиционной фракции «Честь имею» НС РА Тигран Абрамян.
-
2024-04-25 11:48
Летний воинский призыв пройдет в Армении с 29 апреля по 31 июля. Постановление об этом было принято на заседании правительства в четверг.
-
2024-04-25 11:44
Президент Азербайджана Ильхам Алиев, как и младотурки, выражает ненависть к армянам, как к этнорелигиозной группе – древнему народу, тесно связанному со своей христианской идентичностью, считает директор Института Лемкина по предотвращению геноцида Элиза фон Йоден-Форге.
-
2024-04-25 11:42
В школах Киранца, Воскепара, Баганиса бойкотируют занятия. Как сообщили "ФактИнфо", дети вместе со своими родителями участвуют в акции неповиновения.