Последние новости

ՀՀ ԱԳՆ․ Լուկաշենկոյի ինքնատիպ վերլուծությունները նպատակ ունեն սպասարկելու սեփական ներքին քաղաքական օրակարգը

ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանն արձագանքել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Սոլովյովին տված հարցազրույցում արած հայտարարությանը Հայաստանի վերաբերյալ:

Նա, մասնավորապես, նշել է. «Համոզված ենք, որ Բելառուսի նախագահի աշխարհաքաղաքական ինքնատիպ վերլուծությունները նպատակ ունեն սպասարկելու առաջին հերթին սեփական ներքին քաղաքական օրակարգը և որևէ առնչություն չունեն Հայաստանի և նրա արտաքին քաղաքականության հետ»։

Ավելի վաղ News.am-ը հայտնել էր, որ Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ խոսելով Բելառուսի և Ռուսաստանի միութենական պետության և դրան հետխորհրդային այլ երկրների միանալու հեռանկարների մասին, ասել էր. «Հայաստանը գնալու տեղ չունի։ Կարծում եք նրանք ինչ-որ մեկին պե՞տք են: Նրանք արդեն տեսել են... Նիկոլ Վովաևիչը տեսել է դա»։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ