Последние новости

ՌԴ ԱԳՆ․ Հայաստանն անհրաժեշտության դեպքում կարող է հույսը դնել ՀԱՊԿ-ի օգնության վրա

Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը դիմելու դեպքում կարող է անհրաժեշտ օգնություն ակնկալել։ «Վալդայ» միջազգային ակումբի շրջանակում «Հավաքական անվտանգությունը նոր դարաշրջանում. ՀԱՊԿ-ի փորձն ու հեռանկարները» համաժողովում ելույթի ժամանակ նման կարծիք է հայտնել ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։

Նրա խոսքով՝ երբ ճգնաժամային իրավիճակ ու «իրադարձությունների ամրապնդված որակավորումը» կա, ինչպես դա Ղազախստանում էր, կարելի է նույնպիսի օպերատիվությամբ արձագանքել դաշնակցի պաշտոնական դիմումին:

«Դաշնակցային պարտավորությունները կկատարվեն։ Ինչ կպահանջվի, ինչ ծավալով ու որ տարածքում, դա արդեն այլ հարց է», - ասել է նա։

Պանկինն ավելացրել է, որ դաշնակիցների և մյուս հարևանի միջև հավասար հեռավորության որևէ հարց չկա։ Նրա խոսքով՝ դաշնակիցները միշտ ավելի մոտ են, քան մյուսները։

Նման տեսակետ է հայտնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։ Նրա խոսքով՝ ինքը չի կասկածում, որ հիմքերի ու Հայաստանի պաշտոնական դիմումի դեպքում ՀԱՊԿ-ը օգնություն կցուցաբերի։ Զասը ավելացրել է, որ եթե նման վստահություն, նման ըմբռնում չլինի, ապա կազմակերպությունը «պարզապես չի լինի», տեղեկացնում է Sputnik Արմենիա:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ