Последние новости

«ԱՌՆԵՏԱՎԱԶՔ» ԴԵՊԻ ԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏԸ՝ ՀԱՆՈՒՆ ՊՈՐՏՖԵԼԻ

«Ես Տեր-Պետրոսյանին չեմ մեկնաբանում»

Իշխանափոխությունից մեկուկես տարի անց Վահագն Խաչատուրյանը, ի թիվս այլոց, լքեց Տեր-Պետրոսյանի թիմն ու միացավ Փաշինյանին։ Լևոն Հակոբիչը որակեց կողմնակիցների հեռանալը որպես «առնետավազք»: Այդ բնորոշման տակ ընկավ նաև ապագա 5-րդ նախագահը։

Համաձայնելով նախագահ աշխատել Փաշինյանի ձեռքի տակ, Խաչատուրյանը հրաժարվեց մեկնաբանել ՀԱԿ առաջնորդի գնահատականը: Այդպես էլ ասաց՝ փախցնելով աչուկները. «Ես Տեր-Պետրոսյանին չեմ մեկնաբանում»։ Հիշեցնեմ, որ 2017 թվականին Խաչատուրյանը ՀԱԿ ցուցակով առաջադրվել էր խորհրդարան և կուսակցության վարչության անդամ էր, իսկ այսօր պնդում է, թե լքել է ՀԱԿ-ը 2017-ին, ինչը չի համապատասխանում իրականությանը, քանզի նա այդ քայլին դիմել է իշխանափոխությունից հետո։ Ինչպես տեսնում ենք, ներկայիս ռեժիմի օրոք ղեկավար պաշտոններում պահանջված են «առնետավազքի» մասնակիցները՝ հեշտ հարմարվող ու անսկզբունքային։

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության առաջնորդ Պետրոս Մակեյանը օրերս վրդովմունք հայտնեց, որ «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրության վարորդը նշանակվել է նախարար, իսկ «Հայկական ժամանակ» թերթը հրատարակող «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի տնօրենը որպես փոխհատուցում պատգամավորական մանդատ է ստացել Փաշինյան ընտանիքից: Մակեյանը երբեք աչքի չի ընկել քաղաքական հաշտակեցությամբ, ուստի խորհրդարան գալով որպես ՀՀՇ անդամ, պառակտման շրջանում հայտնվեց ներկայումս հանգուցյալ Էդուարդ Եգորյանի կողքին։ Ավելի ուշ նա իր կուսակցությամբ միացավ բազմակուսակցական Կոնգրեսին, բայց կրկին հայտնվեց գործընթացների մայթեզրին, երբ Տեր-Պետրոսյանը որոշեց, որ բազմակուսակցական Կոնգրեսը պետք է վերածվի միասնական ՀԱԿ կուսակցության։ Իշխանափոխության արշալույսին Մակեյանը հայտնվեց Փաշինյանի կողքին։ Նրան է պատկանում թևավոր արտահայտությունն այն մասին, թե «ղեկավար պաշտոններում ավելի լավ է ունենալ անփորձ երիտասարդներ, քան կոռումպացված փորձառու կադրեր»։ Այսօր նա ասում է, որ այլևս այդ կարծիքին չէ։

Մակեյանը նշում է, որ Փաշինյանի դրածոների մի մասնահատվածը նրանք են, ովքեր աշխատել են «Հայկական ժամանակ»-ի խմբագրությունում, իսկ մչուսը՝ նրանք, ովքեր քայլել են իր հետ 2018-ի գարնանը: Փաշինյանի փողոցային ակցիաների ժամանակ թմբուկ զարկողներից մեկը վերջերս դատավորի պաշտոն է ստացել: Նրա անունը Դավիթ Արղամանյան է, նրան է հանձնարարված դատավոր Բորիս Բախշիյանի գործը։ Արղամանյանը անուն է հանել ոչ միայն թմբուկ զարկելով։ Երբ 2019թ. մայիսի 20-ին Փաշինյանը հնչեցրեց Հայաստանի տարածքում բոլոր դատարանների շրջափակման հակասահմանադրական կոչը, Արղամանյանն անմիջապես հրապարակեց բոլոր դատարանների հասցեները, որպեսզի նոր իշխանության կողմնակիցները հեշտ գտնեն դրանք։

Մակեյանը առանձնահատուկ նշեց բարձրաստիճան դրածոներից նրանց, ովքեր Փաշինյանի կողմն են անցել «նախկինների» ճամբարից։ Խոսքը ՀՀԿ-ից ու Տեր-Պետրոսյանի շրջապատից փախստակների մասին է։ Ժամանակավոր փախստակներից Մակեյանը հիշատակեց Վալերի Օսիպյանին և Հունան Պողոսյանին (նրանք առաջինն էին, որ համաձայնեցին զբաղեցնել ոստիկանության ծառայությունում Փաշինյանի առաջարկած պաշտոնները)։ Չենք նշի նախկին իշխանության բոլոր ներկայացուցիչներին, կսահմանափակվենք ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հիշատակմամբ, որը հունիսի 20-ի ընտրախախտումների իր «նվաճումներին» ավելացրեց աշնանային ընտրարշավի ընտրակեղծիքները։

Նիկոլը քվեարկել է Թաթոյանի օգտին

Ի տարբերություն ազատության մեջ գտնվող Մուկուչյանի, կալանավորված պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն արդեն քանիցս զղջացել է, որ կուլ է տվել Փաշինյանի կառավարության կազմում ընդգրկվելու առաջարկի խայծը: Նրան տևական ազատազրկում է սպառնում շատ ծանր հոդվածով։ ՀԱԿ-ից փախածներից հատուկ հիշատակման է արժանի Փաշինյանի նախկին մամլո քարտուղար, ներկայումս Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը։

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին ռեժիմը ժառանգություն է ստացել նախկին իշխանությունից, սակայն քչերն են հիշում, որ օմբուդսմենի պաշտոնում նրա թեկնածությանը կողմ է քվեարկել այն ժամանակ ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։ Թաթոյանը երբեք չի պարել Նիկոլի դուդուկի տակ, փոխարենը օմբուդսմենի պաշտոնում նրա իրավահաջորդն արդեն հայտարարել է, թե Հայաստանում քաղբանտարկյալներ չկան։ Այդ դեպքում ի՞նչ կասի ՍԴ որոշման մասին, որից բխում է, որ պատգամավորներ Արմեն Չարչյանը, Արթուր Սարգսյանը և Մխիթար Զաքարյանը կալանավորվել են ապօրինաբար: Այդ ապօրինությունը ամիսներ տևեց, և դրա համար ոչ ոք պատասխան չտվեց, ներառյալ ԿԸՀ նախագահ Մուկուչյանը, որը համաձայնություն էր տվել ընտրված պատգամավորների կալանավորմանը՝ անձեռնմխելիության սահմանադրական նորմի խախտումով։ Ի՞նչ կասի Առուշ Առուշանյանի, Մամիկոն Ասլանյանի, Գառնիկ Իսագուլյանի և այլոց մասին։

Փաշինյանը վստահորեն ձևավորում է ռեժիմի այն միակուռ կառույցը (ամրոցը), որտեղ բոլոր որոշումները ենթարկված կլինեն միայն իր կամքին, որտեղ պետական մեքենայի հլու-հնազանդ «պտուտակներն» ու «անվակները» զօրուգիշեր կիրականացնեն իր որոշումները, իսկ գլխավոր ուղեգծից շեղվելու ցանկացած փորձ կպատժվի քրեական գործով։ Բոլորին հայտնի է, որ բռնաճնշումները մեր երկրում անդրադարձան նախ երկրորդ և երրորդ նախագահների, այնուհետ գեներալակազմի վրա, իսկ այժմ հասել են շարքային քաղաքացիներին, որոնց քրեական հետապնդման են ենթարկում ռեժիմի ներկայացուցիչներին Ֆեյսբուքում «ծանր վիրավորելու» համար։

Դատական իշխանության ոլորտում Փաշինյանը սկսեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ բռնաճնշումներով և արդյունքում հասավ քանակական առավելության, այսինքն ստացավ այն ՍԴ-ն, որը համապատասխանում է իր շահերին։ Այսօր բռնաճնշումները հասել են շարքային դատավորներին, ընդ որում, ինչպեսև Թովմասյանի դեպքում, դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ հաշվեհարդարը ձեռնարկվել է արդարադատության մյուս ներկայացուցիչներին վախեցնելու համար։ Բախշիյանը Փաշինյանի կողմնակցին կալանավորելու սանկցիա է տվել և ազատ արձակել «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին: Նման որոշումները Փաշինյանը չի ներում։

Ջրբաժան

Իսկական ջրբաժանը կապիտուլյանտի դրածոների, այդ թվում՝ բոլոր իշխանությունների օրոք պահանջվածների (օրինակ՝ Արտաշես Թումանյան) միջև անցնում է 44-օրյա պատերազմից առաջ և հետո։

Նրանք, ովքեր կապիտուլյանտի ձեռքից ղեկավար պորտֆելներ են ընդունել 2020թ. նոյեմբերի 9-ի խայտառակ հայտարարության ստորագրումից հետո, կիսում են 44-օրյա պատերազմի հետևանքների պատասխանատվությունը և, ըստ էության, դավաճանության կամավոր մեղսակիցն են:

Այս կարծիքին են ընդդիմադիր քաղաքական գործիչներից շատ-շատերը և վերլուծաբանական հանրության մեծամասնությունը։ Այդ կարծիքին չես առարկի, ինչպեսև Լևոն Հակոբիչի գնահատականին, որը բախվել է «առնետավազքին» երկու անգամ. առաջինը՝ 1998թ.փետրվարի 3-ին իր հրաժարականից հետո, երբ «Հանրապետություն» խմբակցության գերակշիռ մասը հայտնվեց «Երկրապահ» պատգամավորական խմբում, իսկ երկրորդ անգամ՝ Փաշինյանի կողմից իշխանության զավթումից հետո։ Ընդ որում ներկայիս վազքը դեռ չի ավարտվել, Նիկոլը փորձում է իր կողմը գրավել իր քաղաքական ուսուցչի նաև այլ թիմակիցների, վրեժ լուծելով իրեն նվաստացուցիչ բնութագիր տալու համար։ Եթե Լևոն Հակոբիչը հրապարակավ կրկնի դա, ապա քրեական պատասխանատվության կենթարկվի «ծանր վիրավորանքի» համար։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • 20 ЛЕТ И 2 ГОДА…
      2024-04-18 11:18

      Ровно 20 лет назад (12 апреля 2004 г.) на проспекте маршала Баграмяна полиция разогнала акцию оппозиции, которая больше напоминала народные гуляния под музыку. Потом противники Роберта Кочаряна годами говорили о том, что вооруженные дубинками малиновые береты выбежали из помещения паспортного контроля парламента. Спикера Артура Багдасаряна сразу обвинили в пособничестве карательным действиям, полицейских годами уличали в превышении силы по разным эпизодам, все европейские посольства осудили действия властей, а лидер партии "Национальное единение" Арташес Гегамян рассказал в интервью американской радиостанции "Свобода" о том, как полицейской ударил его дубинкой по спине…

    • ЗАПАД НАМ НЕ ПОМОЖЕТ, И ГОВОРИТ ОБ ЭТОМ ОТКРЫТЫМ ТЕКСТОМ!
      2024-04-18 10:10

      Европа готова предоставить РА вооружения оборонительного характера, которыми невозможно воевать, зато они сгодятся для разгона массовых акций с требованием отставки Пашиняна. Обещанные в Брюсселе миллионы рассчитаны на поступление в течение 4 лет, хотя в 2026 г. в РА должны состояться очередные парламентские выборы. Нет ни малейшей гарантии, что по их итогам Пашинян вернется в кресло премьер-министра, ибо ГД может сформировать большинство в новом парламенте только ценой тотальных фальсификаций и массового надругательства над волеизъявлением граждан.

    • "ПЛАЧ" В КОНЦЕ ИСТОРИИ…
      2024-04-17 12:38

      Карен Саркисян, который представляется социологом-аналитиком, сказал в эфире одного из телеканалов власти: "Пришло время закрыть какой-то там "Дом Достоевского" и "Дом русской книги"". Лидер карликовой партии христианских демократов Левон Ширинян в эфире другого телеканала власти объявил, что "армянам следует избавиться от всего истинно русского", например, от писателя Достоевского, который был "настоящим русским". На Украине пошли дальше господина социолога, там просто сожгли книги на русском языке, а Достоевский никогда не был "настоящим русским", отец великого писателя был литовцем по фамилии Достаускас.

    • РЕШЕНИЕ ОДНО: ВЕСЬ НАРОД ДОЛЖЕН ВЫЙТИ НА УЛИЦУ!
      2024-04-16 11:01

      26 апреля 2018 г. с трибуны митинга на площади Республики Пашинян произнес знаковую фразу: "Или я буду избран премьером по требованию и предложению народа, или в Армении, вообще, не будет избран премьер-министр!" 6 лет спустя эта фраза звучала бы так: "Или я останусь на посту премьера Армении, или не будет самой Армении!"






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ