Последние новости

Իրանցի պատգամավոր․ Թեհրանի «կարմիր գծերը» կապված են Հայաստանի սահմանների անքակտելիության հետ

Թեհրանի «կարմիր գծերը» կապված են Հայաստանի սահմանների անքակտելիության հետ, այդ հարցում ոչինչ չի փոխվել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Իրանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը։

Նա հավելեց, որ Իրանը, որը հայտարարել է այդ «կարմիր գծերի» մասին, ուշադրությունն ու զգոնությունն ուղղել է դեպի տարածաշրջան։

Բեգլարյանը պարզաբանեց, որ Իրանը ցանկանում էր ազդանշանները հասցնել Ադրբեջան, միգուցե, մինչև Թուրքիա, և այդպես էլ արեց։

«Ադրբեջանի և Իրանի միջև հարաբերությունների ներկայիս ակտիվացումը բնական գործընթաց է, որը չի կարող և չպետք է խանգարի հայ-իրանական հարաբերություններին»,- ընդգծեց նա։

Պատգամավորը նշեց Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունների ակտիվացման կարևորությունը, որը կախված է Երևանից և Թեհրանից։

«Կարևոր է օրակարգում պահել Հայաստանի և Իրանի համար կարևորություն ունեցող հարցերը։ Սա վերաբերում է և՛ տնտեսական, և՛ քաղաքական, և՛ անվտանգության ոլորտներին»,- հավելեց նա։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ