Последние новости

Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ․ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԳՈՎԱԲԱՆՈՒՄ Է ՊԱՆԹՈՒՐՔԻՍՏԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է

«Երասխ- Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու կառուցումը տասնամյակներ շարունակ եղել է թուրքերի երազանքը։

Դրա մասին են երազել Վեհիբ փաշան, Կարաբեքիրը, Դեմիրելը….

Ո՞վ կպատկերացներ, որ կգա մի օր ու Հայաստանի վարչապետի աթոռին բազմած անձը ԱԺ-ում կգովաբանի այդ պանթուրքիստական նախագիծը։

Ու դա ամբողջը չէ. նա հանձնարարական է տվել աշխատանքային խումբ ձևավորել, որը կզբաղվի այդ թուրքական երկաթուղու կառուցմամբ։

Բարի գալուստ էրմենիստա՞ն…

Հ.Գ. Ի՞նչ «հայկական խաչմերուկ»։ Դա ոտքից գլուխ «թուրքական խաչմերուկ» է»։

Aysor.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ