Վարուժան ԳԵՂԱՄՅԱՆ․ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ ԲԱՑ ՍԱՀՄԱՆԻ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՆԱ-Ի ՏԱՐԵԿԱՆ ԱՃԸ ԿԿԱԶՄԵՐ ՈՉ ԱՎԵԼԻ, ՔԱՆ 1%
Եթե 1990-ականներին Թուրքիայի հետ սահմանը բացվեր, Հայաստանի ՀՆԱ-ի տարեկան աճը լավագույն դեպքում կկազմեր 1%։ Այդ մասին փետրվարի 11-ին կայացած քննարկման ժամանակ հայտարարել է թուրքագետ Վարուժան Գեղամյանը։
Նա նշել է, որ սահմանի բացման և Թուրքիայի ու Ադրբեջանի հետ ճանապարհների ապաշրջափակման համար ոչ մի տնտեսական հիմք չկա, իսկ Հայաստանի իշխանությունների այն թեզը, որ առանց թուրքերի հնարավոր չէ զարգանալ, կեղծ օրակարգ է։
«Ավելին, աշխարհում նկատվում է մեկուսացման միտում՝ սեփական տնտեսական շահերը պաշտպանելու նպատակով։ Ինչու՞ ոչինչ չի ասվում Կարս-Գյումրի երկաթուղու ապաշրջափակման մասին, որը տեսականորեն կարող է շահավետ լինել»,- ընդգծել է փորձագետը։
Նա պարզաբանել է, որ ելնելով Թուրքիայի հետ սահմանների բացման կողմնակիցների փաստարկներից՝ կարելի է ասել, որ Իրանը, որը դրական է տրամադրված Հայաստանի նկատմամբ, մեզ համար ավելի գրավիչ գործընկեր է։ Այդ դեպքում ինչու՞ Հայաստանի իշխանությունները չեն ձգտում Թեհրանի հետ հարաբերությունները ռազմավարական մակարդակի բարձրացնել։
«Հյուսիս-Հարավ ճանապարհը, կարծես, դուրս է եկել Հայաստանի օրակարգից։ Դրանում շատ ավելի մեծ հետաքրքրություն են ցուցաբերում Իրանը և այլ երկրներ, որոնք հասկանում են տարածաշրջանում Թուրքիայի ազդեցության ուժեղացման անթույլատրելիությունը», – հավելել է Գեղամյանը։
Նա հիշեցրել է, որ Թուրքիան և Ադրբեջանը նպատակ ունեն, որպեսզի Հայաստանը չունենա սեփական զինված ուժերը, և այդ ֆոնի վրա Հայաստանի իշխանությունները խոսում են պրոֆեսիոնալ բանակին անցնելու, այսինքն՝ ԶՈՒ-ի կրճատման մասին։
«Թուրքիան և Ադրբեջանը նաև պահանջում են փակել Հայկական ԱԷԿ-ը, որպեսզի Հայաստանին նաև էներգետիկ կախվածության մեջ մտցնեն։ Այսինքն՝ ապաշրջափակելու փոխարեն Հայաստանի շրջափակումն ավելի կուժեղանա, և այն կվերածվի բանանի հանրապետության։ Այդ գործընթացները հնարավոր է կանխել լայն հանրության ջանքերի միջոցով», - եզրափակեց թուրքագետը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-25 18:20
Брюссель не будет начинать переговоры с Грузией о вступлении в ЕС, если власть страны не откажется от планов принять проект "закона о прозрачности иностранного влияния". Об этом, как передает Deutsche Welle, говорится в резолюции Европарламента, принятой в четверг, 25 апреля, в Страсбурге.
-
2024-04-25 18:19
Во всех административных районах Еревана развешены плакаты с призывом выйти на борьбе. На плакатах, в частотности, написано: «Вставай, пока не сдал!»
-
2024-04-25 18:17
Гарник Даниелян выписался из больницы. Он и Аспрам Крпеян собираются присоединиться к тавушцам, которые уже несколько дней перекрывают дорогу на участке села Киранц.
-
2024-04-25 18:16
Европа допустила этническую чистку у своего порога, заявил депутат Европейского парламента Франсуа-Ксавье Беллами.